Լելիա Քոք
Լելիա Քոք (անգլ.՝ Lelia Cocke, լրիվ անունը՝ Lelia Maria Smith Cocke, 1859[1] - 1899[1]), ամերիկացի նկարիչ և դիմանկարիչ։
Լելիա Քոք | |
---|---|
Ծնվել է | 1859[1] |
Մահացել է | 1899[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | սպիտակ ամերիկացի |
Կրթություն | Քուփեր Յունիոն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ամուսին | Lucian Howard Cocke? |
Ծնողներ | հայր՝ Francis H. Smith?, մայր՝ Mary Stuart Smith? |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1859 թվականի մարտի 18-ին Շառլոտսվիլում (Վիրջինիա նահանգ)՝ Վիրջինիայի համալսարանի բնափիլիսոփայության պրոֆեսոր Ֆրենսիս Սմիթի (Francis Smith) և նրա կնոջ՝ գրող և թարգմանիչ Մերի Սթյուարտ Հարիսոն Սմիթի ընտանիքում, որոնք գաղութարար և պլանտացիաների տեր Ռոբերտ Քարթերի և Ուիլյամ Թորնթոնի ժառանգներն են[2][3]։
Ուսումը շարունակելու համար մեկնել է Նյու Յորք, որտեղ դասընթացներ է անցել Քուփեր Յունիոնի School of Design for Women-ում։ 1884 թվականին նա վերադարձել է Վիրջինիա, իսկ հաջորդ տարի՝ Վիրջինիայի համալսարանում կայացած արարողության ժամանակ, ամուսնացել է փաստաբան, համալսարանի ապագա ռեկտոր Լյուսեն Քոքի հետ։ Հետագայում քաղաքականությամբ զբաղվելով՝ նա դարձել է առաջին դեմոկրատը, որն ընտրվել է Ռոանոկի (Վիրջինիա նահանգ) քաղաքապետ[4]։ Նրանք ունեցել են չորս երեխա՝ Չարլզը, Մերին, Լյուսեն և Ջեյնը։
Լելիա Քոքը շատ բեղմնավոր դիմանկարիչ է, որը չնայած կարճ կյանքին և կարիերային, աշխատել է այս ժանրում մինչև կյանքի վերջը։ Գրել Է նահանգի և երկրի հայտնի մարդկանց ավելի քան վաթսուն դիմանկարներ։ Նրա բազմաթիվ աշխատանքները գտնվում են Վիրջինիայի համալսարանի և Հոլլինսի քոլեջի հավաքածուներում (այժմ՝ Հոլինսի մասնավոր համալսարան)։
Մահացել է 1899 թվականի ապրիլի 5-ին Ռոանոկում։ Թաղվել է Վիրջինիայի Հոլինզ բնակավայրի Cocke Cemetery գերեզմանատանը[5]։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 CLARA — 2008.
- ↑ Sorley, Merrow Egerton (1935). Lewis of Warner Hall: The History of a Family, Including the Genealogy of Descendants in Both the Male and Female Lines, Biographical Sketches of Its Members, and Their Descent from Other Early Virginia Families. Baltimore, MD: Genealogical Publishing Com. էջ 192.
- ↑ Bruce, Philip Alexander (1928). Virginia; rebirth of the Old Dominion, Volume 4. New York: The Lewis publishing company.
- ↑ Barringer, Paul Brandon, James Mercer Garnett, Rosewell Page (1904). University of Virginia: Its History, Influence, Equipment and Characteristics, with Biographical Sketches and Portraits of Founders, Benefactors, Officers and Alumni, Volume 2. New York: Lewis Publishing Co. էջեր [1].
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Lelia Maria Smith Cocke