Լելեպա, կղզի Վանուատուի խաղաղօվկիանոսային կղզիներում։ Պատկանում է Նոր Հեբրիդյան կղզիներին և տեղակայված է Էֆատե կղզու հյուսիսարևմտյան ափին։

Լելեպա
Տեսակկղզի
Երկիր Վանուատու
Վարչատարածքային միավորՎանուատու
Մասն էNew Hebrides?
Երկարություն5 կմ
Մակերես1,6 կմ²
Բնակչություն500 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Լելեպան ունի մոտ 5 կիլոմետր երկարություն՝ հյուսիսից հարավ ուղղությամբ ու 160 հա տարածք։ Ամենաբարձր կետը Տիֆիտ լեռն է, որի բարձրությունը 202 մետր։ Լելեպայի բնակչությունը շուրջ 500 մարդ է։ Ամենամեծ քաղաքը Նատապաոն է (բնակչությունը՝ 350 մարդ), գտնվում է կղզու հարավային մասում։ Կղզու հյուսիսային ծայրում տեղակայված է Լելո գյուղը։ Կղզու վրա կա դպրոց, մանկապարտեզ և երկու եկեղեցի։ Մոսո և Էֆատե հարակից կղզիների հետ միասին՝ Լելեպան ստեղծում է բնական Հավանա նավահանգիստը, որ կոչվել է HMS Havannah (1811) բրիտանական նավի անունով, որը երկու անգամ խարսխվել է այնտեղ 1849-1850 թվականներին։

Տեղական լեզուն լելեպան է, նրանով խոսում է ավելի քան 400 մարդ։ Այն երբեմն համարվում է հարավային էֆատե լեզվի բարբառ։

Ֆելս քարանձավ խմբագրել

 
Ֆելս քարանձավի մուտքը

Կղզու հարավարևմտյան կողմում գտնվում է Ֆելս քարանձավը։ Քարանձավն այդպես է կոչվում Նգունա (Հյուսիսային Էֆատեի լեզու) լեզվով։ Ֆելս կամ Ֆելես ձևերը տեղական բարբառային տարբերակներ են։ Քարանձավում կան բազմաթիվ ժայռապատկերներ և մինչև 3000 տարեկան ժայռեր։ 2008 թվականից ի վեր քարանձավը եղել է Ռոյ Մատայի մի մասը։ Վերջինս Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում է[1]։

Ըստ լեգենդի՝ Ռոյ Մատայի առաջնորդը մահացել է քարայրում 16-րդ դարի վերջին։ Այլ լեգենդներում քարանձավը եղել է առաջին տիտղոսակրի՝ Ռոյ Մատայի նստավայրը։

Ֆելս քարանձավն ունի 22 մետր բարձրություն։ Նրա տրամագիծը 50 մետր է՝ մոտավորապես շրջանաձև գծագրով։ Շրջապատող ժայռը, որը կոչվում է fta, բաղկացած է հրաբխային բրեկչիա և պեմզա քարերից։

 

Բացառությամբ ետևի պատի՝ մնացած բոլոր պատերը ծածկված են բարձր ժայռապատկերներով․ դրանցից մի քանիսը մասամբ համընկնում են միմյանց։ Հնագույններից մեկն ունի կարմիր բծեր և ձեռագրեր, հավանաբար թվագրվում է Մ. թ. ա I հազարամյակին, վերաբերում է Լապիտա մշակույթին։ Այնուամենայնիվ, նկարների մեծ մասը սև գծերով պատկերներ են։ Նրանց թվում կան 1500 տարեկան նկարներ, բայց շատերը ստեղծվել են շատ ավելի ուշ՝ 18-րդ դարում։ Պատկերազարդումների մեջ կան թռչուններ, ձկներ ու մարդակերպ արարածներ։ Աբստրակտ ձևավորումն ընդգրկում է պարզ և բարդ երկրաչափական գործիչներ, ինչպիսիք են անկյունները, եռանկյուններն ու շեղանկյան ուրվապատկերները։ Մարդկանց ամենամեծ ներկայացուցիչը, ավանդույթի համաձայն՝ Ռոյ Մատան է։

Պեղումները ցույց են տալիս, որ քարայրը երբևէ բնակեցված չի եղել։ Երկրաշարժերի ժամանակ ժայռերը պարբերաբար փլուզվել են։ 2002 թվականի վերջին, խոշոր երկրաշարժի ժամանակ մուտքի մի մասը փլվեց։

Լելեպայի բնակիչների համար քարանձավը համարվում է սրբություն։ Տեղի կարծիքների համաձայն, մահից հետո հոգին տեղափոխվում է Ֆելս քարանձավ։ Ասվում է, որ մուտքի մոտ կարելի է գտնել նրանց ոտնահետքերը։

Զբոսաշրջություն խմբագրել

 
Նատապաո քաղաքի կենտրոնը
 
Լելեպայի լողափը
 
Տիպիկ բնակելի տուն Նատապաո արվարձանում

Ֆելս քարանձավը, սկսած 19-րդ դարից, մեծ մասսայականություն է վայելում եվրոպացի այցելուների կողմից։ Քարանձավի մուտքի մոտ կա գրաֆիտի` ստեղծված ճանապարհորդների կողմից 1874 թվականին։

Նատապաու մունիցիպալիտետի տուրիստական ընկերությունը այցելուներին նավակով բերում է կղզի։ Կղզին հայտնի է դարձել ԱՄՆ-ի «Survivor:Vanuatu» ռեալիթի շոուի շնորհիվ, որում մրցակիցները գտնվում էին Լելեպայի ծովափին։ Այնուամենայնիվ, իրական ճամբարը եղել է Էֆատե կղզում, Մանգալիլուում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Centre, UNESCO World Heritage. «Chief Roi Mata's Domain». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լելեպա (կղզի)» հոդվածին։