Բրեկչիա (իտալերեն՝ breccia՝ ջարդել, կոտրատել), հրաբխային փշրաքար, խոշորաբեկոր ապար՝ կազմված տարբեր ապարների անկյունավոր բեկորներից և ցեմենտող նյութից։ Առաջանում է արտածին, ներծին գործոնների և տեկտոնական շարժընթացների հետևանքով։ Առանձնացվում են նստվածքային, կարստային, քիմիական, հրաբխային, տեկտոնական բրեկչիաներ։ Բրեկչիաների հանքավայրեր կան ՀՀ Կոտայքի և Լոռու մարզերում, հղկված գլաքարերից ու ցեմենտող նյութից կազմված ապարների երանգավորված բրեկչիաների հանքավայր՝ Լոռու մարզի Ուրասար գյուղի մոտ։ Օգտագործվում է շինարարության մեջ։

GLMsed.jpg


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 560 CC BY-SA icon 80x15.png