Լեզվամշակութաբանություն

Լեզվամշակութաբանություն (ռուսերեն՝ этнолингвистика) զբաղվում է լեզվի և մշակույթի հարաբերությունների խնդրի ուսումնասիրությամբ։ Որպես առանձին ուղղութուն՝ այն ձևավորվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում։ Լեզվամշակութաբանությունը բաժանվում է 2 ճյուղի.

  1. իմացաբանական
  2. հաղորդակցական

Իմացաբանական Լեզվամշակութաբանութուն խմբագրել

Իմացաբանական Լեզվամշակութաբանութունը պատասխանում է այն հարցին, թե ինչպես և ինչ միջոցներով են լեզվում արտացոլվում տվյալ լեզվով խոսող ժողովրդի մշակութային (կենցաղային, հոգևոր, հասարակական և այլն) հայացքները։ Սկզբնական շրջանում այս ճյուղը զբաղվում էր այն ժողովրդների մշակույթների ուսումնասիրությամբ, որոնք կտրուկ տարբերվում էին եվրոպացիներից։ Այդպիսի ժողովուրդներ էին ամերիկյան հնդկացիները, որոնց լեզուն դարձավ լեզվամշակութաբանների ուսումնասիրության առարկան։ Սակայն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ավանդական մեթոդներ ու սկզբունքներ, որոնք հիմնված կլինեն մարդկային լեզվի համընդհանուր հատկանիշների վրա և թուլ կտային համապատասխանորեն արտացոլել տարբեր տիպի լեզուների նմանություններն ու տարբերութունները։ Այս ամենի մշակումն էլ կտար այն հարցի պատասխանը, թե որքանով է մարդու լեզվական ունակությունը բնածին ու համընդհանուր, և թե որքանով է այն արտացոլում ու մարմնավորում կոնկրետ մշակութային իրականությունը, այսինքն՝ հանդես գալիս որպես մշակույթի հայելի։ Այս հարցերի պատասխանը կարելի է գտնել «Լեզվաբանական հարաբերականութուն» տեսության մեջ։ Այս խնդիրների վերաբերյալ առաջին անգամ տեսակետներ են հայտնել ամերիկացի մարդաբաններ` Ֆրանց Բոասը և Էդվարդ Սեպիրը, սակայն տեսության մակարդակի է հասցրել Սեպիրի աշակերտ Բենջամին Ուորֆը։ Ըստ լեզվաբանական հարաբերակցության սկզբունքի` լեզվակրի մոտ աշխարհի պատկերը ձևավորվում է տվյալ լեզվի քերականական և բառապաշարային դասակարգման միջոցով, այսիքն՝ օբյեկտիվ իրականության պատկերը տարբեր է տարբեր լեզվով խոսող մարդկանց մոտ, քանզի այդ տարբեր լեզունի քերականությունն ու բառապաշարը տարբեր ձևով է դասակարգում իրականության երևույթները։ Առավել ցայտուն դա երևաց այն ժամանակ, երբ ուսումնասիրվեց հյուսիսային Ամերիկայի հնդկացիների լեզուները, որոնք շատ տարբեր են եվրոպացիների լեզուներից։ Օրինալ Ուորֆը նկատել էր, որ եվրոպական լեզուներում քանակական թվականները կարող են օգտագործվել և՛ֆիզիկական առարկաների, և՛ վերացական երևույթների անունների(ժամանակի հատված կամ ցիկլ, կրկնվող գործողութուն և այլն) ։ Օրինակ՝ տաս մարդ, տաս օր, մինչ դեռ հնրկացիների մոտ քանակական թվականները օգտագործվում են միայն ֆիզիկական առարկաների անունների հետ, իսկ վերացականների հետ օգտագործում են դասական թվականներ, օրինակ՝ տաս մարդ, բայց տասներորդ օր։ Ըստ Ուրֆի եվրոպացու աշխարհի պատկերում յուրաքանչյուր ժամանակի հատված կամ կրկնվող գործողություն հանդես է գալիս որպես առանձին միավոր, որն անկախ գոյություն ունի իրականության մեջ և կարող է խմբավորվել այլ միավորների հետ, մինչդեռ հյուսիսային Ամերիկայի հնդկացու՝ աշխարհի պատկերում ժամանակի յուրաքանչյուր հատված կամ կրկնվող գործողութուն հանդես է գալիս որպես միևնույն երևույթի կրկնվող մարմնավորում։ Այսինքն՝ երբ նրանք ասում են «տասներորդ օր» նշանակում է՝ միևնույն որը կրկնվում է տաս անգամ։ Համաձայն լեզվաբանական հարաբերակության տեսության՝ այս կամ այն լեզվի բառապաշարը դասակարգում է իրականության երևույթները ըստ տվյալ մշակույթի համար կարևոր ասպեկտների, օրինակ ամերիկայի հարավ-արվմուտքում ապրող ժողովրդի բառապաշարը հարուս է կենդանիրի անուններով, քանի որ նրանք իրենց ապրուստը ձեռք են բերում որսորդությամբ։ Ձկնորսությամբ ապրող ժողովրդների բառապաշարը հարուստ է ձկների անուններով և այլն։

Հաղորդակցական Լեզվամշակութաբանություն խմբագրել

Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե որ լեզվական հաղորդակցման միջոցներ են համարվում հատկանշական տվյալ էթնիկական կամ հասարակական խմբերին։ Այն ուսումնասիրում է խոսքային վարքի կաղապարները, որոնք հատուկ են այս կամ այն մշակութային կամ հասարակական խմբին։ Օրինակ [[եվրոպական մշակույթ}}ում մարդկանց ոչ պաշտոնական զրույցը ենթադրում է համապատասխան կանոններ, այն է, որ զրույցի մասնակիցները չպետք է ընդհատեն մեկը մյուսին, բոլորին հերթով հնարավորություն է տրվում արտահայտվել, արտահայտվել ցանկացողը սովորաբար ազդանշան է տալիս նման արտահայտություններով՝«թույլ տվեք նկատել..., թույլ տվեք հարցնել...» և այլն։ Հեռանալ ցանկացողը հայտարարում է իր մտադրության մասին՝ «ցավոք ես պետք է գնամ..., ես պետք է որոշ ժամանակով լքեմ ձեզ...» և այլն։ Սակայն խասքաձին էտիկետի եվրովական կաղապարը համընդհանուր չէ, Օրինակ Ավստրալիայի աբորիգենների մշակույտում զրույցի մասնակիցները կարող են խոսել միաժամանակ, մյուսի ասածին անպայման չէ ուշադրություն դարձնել, խոսողը արտահայտվում է առանց որևէ մեկին դիմելու և որևէ մեկին նեյելու։ Խոսքային վարքի նման կաղապարի հիմքում †նկած է այն նախապայմանը, որ բոլոր ասույթներն այսպես թե այնպես կուտակվուն են աշխարհում, և հետևաբար ասույթի «ընդունման»-ը չպետք է անմիջականորեն հաջորդի «պատասխանը»։
Բացի խոսքային էտիկետի վերաբերյալ խնդիրների՝ հաղորդակցական լեզվամշակութաբանությունը ուսումնասիրում է նաև տարբեր մշակույթների սովորույթային խոսքային իրավիճակները, ինչպիսիք են դատական գործընթացը, թեկնածուական թեզի պաշտպանությունը, պայմանագրի կնքումը և այլն։ Այս բաժնի ուսումնասիրության առարկա են նաև տարբեր ժանրերի լեզվական կլիշեները, օրինակ «Կար չկար մի թագավոր» (հեքիաթում), «Ելույթ ունեցան ... և որոշեցին» (արձանագրություններում) և այլն։
Ժամանակակից լեզվամշակութաբանությունը սերտ համագործակցում է նշանագիտության, հոգեբանության, հասարակագիտության հետ։