Լեգենդ Մոնտրոզի մասին
«Լեգենդ Մոնտրոզի մասին» (անգլ.՝ A Legend of Montrose), Վալտեր Սքոթի պատմական վեպերից մեկը՝ հրապարակված 1819 թվականին «Լամեմուրյան հարսնացուն» ստեղծագործության հետ միասին։ Պատկանում է «Պատմվածքներ պանդոկապանի մասին» շարքին։ Վեպը պատմում է Մոնտրոզի ապստամբության մասին, որը եղել է 1645 թվականին ընդդեմ անգլիական և շոտլանդական խորհրդարանների, ինչպես նաև շոտլանդացի լեռնցիների մասին, որոնք պայքարում էին ընդդեմ անգլիական խորթ տիրապետության։
Լեգենդ Մոնտրոզի մասին անգլ.՝ A Legend of Montrose | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Վալտեր Սքոթ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | շոտլանդերեն և անգլերեն |
Կերպար(ներ) | Ջեդեդիա Քլեյշբոթամ |
Շարք | Պանդոկապանի պատմվածքներ |
Նախորդ | Լամեմուրյան հարսնացուն |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Constable & Robinson |
Հրատարակման տարեթիվ | 1819 |
«Լեգենդ Մոնտրոզի մասին» ստեղծագործությունն ի տարբերություն «Լամեմուրյան հարսնացուն»-ի շատ ավելի քիչ է ենթարկվել քննադատության. ցայսօր էլ վեպը մնում է ստվերում։
ՆախապատմությունԽմբագրել
«Լամերմուրյան հարսնացուն» վեպը հեղինակի կողմից ավարտին է հասցվել 1819 թվականի ապրիլի կեսերին իսկ «Լեգենդ Մոնտրոզի մասին» վեպը, հիվանդությունից դեռևս չապաքինված Սքոթը, ամբողջովին ավարտել է հունիսի 3-ին[1]։ Նա ձեռագիր վեպի մեծ մասը թելադրել է Ջոն Բալլանտայնին և նրա գործակալ Լեյդլին։ Հավանաբար սցենարը կանխավ էր մտածված։ Արչիբալդ Քոնսթեբլին ուղղված նամակում, որը գրվել է 1818 թվականի հուլիսի 15-ին, հիշատակվում է, որ Սքոթը ցանկացել է Մոնտրոզի ճանապարհորդության մասին գրել, երբ դեռևս գրվում էր նրա «Էդինբուրգյան բանտ» ստեղծագործությունը[1]։ Սկզբնական շրջանում վեպը կոչվում էր «Լեգենդ Մոնտրոզի պատերազմների մասին» (անգլ.՝ A Legend of the Wars of Montrose), սակայն հրատարակիչները չընդունեցին այդ վերնագիրը և Սքոթը համաձայնեց փոփոխել այն և կոչվեց «Լեգենդ Մոնտրոզի մասին», չնայած որ Մոնտրոզը վեպի գլխավոր գործող անձը չէ[1]։ Որոշ ժամանակակից հրատարակություններում վեպը վերանվանվել է հեղինակի կողմից առաջարկված վերնագրով[2][3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «A Legend of Montrose (Tales of My Landlord, Third Series)» (անգլերեն)։ Edinburgh University Library։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-10
- ↑ «A Legend of the Wars of Montrose (The Waverley Novels). Columbia University Press (1999)» (անգլերեն)։ Amazon.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-13
- ↑ «A Legend of the Wars of Montrose (The Waverley Novels). University Press (1996).» (անգլերեն)։ Amazon.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-13