Լա Մալագետա (իսպ.՝ Plaza de toros de La Malagueta), ցլամարտի արենա Իսպանիայի Մալագա քաղաքում։ Անվանումը ստացել է քաղաքի համանուն պատմական վայրից։ Տեղակայված է Ռեդինգ պուրակում։ Առաջին իրադարձությունն այստեղ անցկացվել է 1876 թվականին։

Լա Մալագետա
Plaza de toros de La Malagueta
Տեսակbullring?
ԵրկիրԻսպանիա
ՏեղագրությունՄալագա
Ճարտարապետական ոճնեո-մուդեխար
Տարողություն9032
Հիմնադրված էհունիսի 11, 1876
ՃարտարապետJoaquín Rucoba?
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Կառույց խմբագրել

Լա Մալագետա արենան կառուցվել է 1874 թվականին Խոակին Ռուկոբայի նախագծով, նեո-մուդեխար ճարտարապետական ոճով։ Ութանկյուն շինություն է, արենայի տրամագիծը 52 մետր է։

Կառույցի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1876 թվականի հունիսի 11-ին։ 1981 թվականին համարվել է Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ։ 2010 թվականին կատարված վերանորոգման արդյունքում մարզադաշտը տեղավորում է 9032 հանդիսատես[2][3]։

Լա Մալագետան անցկացնում է բարձրակարգ ցլամարտեր իսպանական ոճով։ Ամենահայտնի տոնակատարություններն են Կորիդա Պիկասսիանան (այդպես է անվանվել Պաբլո Պիկասոյի պատվին), որը տեղի է ունենում Սեմանա Սանտայի ընթացքում, և Կորիդա պրեսսան, որն անցկացնում է հունիսին Սիրիակո և Պաուլա սրբերի օրը (վերջիններս 303 թվականին նահատակվել են Մալագա քաղաքում)։

Հայտնի է նաև օգոստոսյան տոնավաճառը և սեզոնի եզրափակիչ կորիդան։ Վերջինը տեղի է ունենում սեպտեմբերի 1-ին Մարիամ Աստվածածնի պատվին։

Լա Մալագետայում գործում է Անտոնիո Օրդոնեսի անվան «Ցլերի թանգարան»։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Մալագետա (արենա)» հոդվածին։