Լարիսա Շոյգու

ռուս քաղաքական գործիչ

Լարիսա Կուժուգետովնա Շոյգու (հունվարի 21, 1953(1953-01-21), Չադան, Տուվայի ինքնավար մարզ, ԽՍՀՄ - հունիսի 10, 2021(2021-06-10), Մոսկվա, Ռուսաստան), ռուս քաղաքական գործիչ։ Պետական դումայի V, VI և VII գումարումների (2007-2021) պատգամավոր, 2007 թվականի դեկտեմբերի 2-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 10-ը Պետդումայի կանոնակարգի ը Պետական դումայի աշխատանքի կազմակերպման կոմիտեի նախագահի տեղակալ[1]։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի անդամ[2]։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ։

Լարիսա Շոյգու
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Սիբիրի պետական բժշկական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, հոգեբույժ և Պետական Դումայի անդամ
Ծննդյան օր հունվարի 21, 1953(1953-01-21)
Ծննդավայր Չադան, Տուվայի ինքնավար մարզ, ԽՍՀՄ
Վախճանի օր հունիսի 10, 2021(2021-06-10) (68 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն  Ռուսաստան
Հայր Kuzhuget Shoigu?
Մայր Aleksandra Shoygu?
Ամուսին Konstantin Flamenbaum?
Զավակներ Aleksandr Flamenbaum?
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան
և ՌԴ վաստակավոր բժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1953 թվականի հունվարի 21-ին Չադանում։ 1970 թվականին ավարտել է կիզիլսկի № 1 դպրոցը։ Լարիսան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի քույրն է։

1977 թվականին ավարտել է Տոմսկի բժշկական ինստիտուտը։

Աշխատել է Տիվայում որպես բժիշկ-հոգեբույժ։ 1976-1998 թվականներին աշխատել է Տիվայի Հանրապետական հոգեբուժարանում։ Պարզ բժշկի տեղակալից դարձել է գլխավոր բժիշկ՝ բուժական աշխատանքի գծով։

1998 թվականից՝ Տիվայի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ։

Եղել է դատական հոգեբույժ, դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ։ Զբաղվել է չինական բժշկությամբ։ Ունի «Ռուսաստանի վաստակավոր բժիշկ» կոչում։

1998 թվականի վերջին տեղափոխվել է Մոսկվա։

1999 թվականին ընդունվել է Մոսկվայի ԱԻՆ կենտրոնական պոլիկլինիկա որպես՝ բժիշկ-ռեֆլեքսոթերապևտ։

2000-2007 թվականներին՝ ՌԴ ԱԻՆ Մոսկվայի կենտրոնական պոլիկլինիկայի ապահովագրական բժշկության գծով պետի տեղակալ։ 2005 թվականից «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ։

Խորհրդարանական ընտրություններից առաջ Լարիսան ամուսնու ազգանունը՝ Ֆլամենբաումը, փոխել էր իր օրիորդական ազգանունով։

2007 թվականի դեկտեմբերի 2-ին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության V գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր «Միասնական Ռուսաստան» Համառուսաստանյան քաղաքական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների դաշնային ցուցակի կազմում։ Եղել է «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ, Պետական դումայի առողջության պահպանման կոմիտեի անդամ։

2011 թվականի դեկտեմբերի 4-ին ընտրվել է «Միասնական Ռուսաստան» դաշնային ցուցակի 6-րդ գումարման Պետական դումայի պատգամավոր, Պետդումայի կանոնակարգի և Պետական դումայի աշխատանքի կազմակերպման կոմիտեի փոխնախագահն է։

2016 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդգրկվել է Կրասնոյարսկի երկրամասի և Տիվայի Հանրապետության Միասնական Ռուսաստանի տարածքային կուսակցական ցուցակում և «Միասնական Ռուսատա»ն դաշնային ցուցակով ընտրվել է 7-րդ գումարման Պետական դումայում։

2018 թվականի ապրիլի 13-ին դարձել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների և (կամ) այլ օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների վրա ազդեցության (հակազդեցության) միջոցների մասին» թիվ 441399-7 օրինագծի նախաձեռնողներից մեկը, որի երկրորդ հոդվածի 15-րդ կետում առաջարկվում է ԱՄՆ-ում կամ այլ օտարերկրյա պետություններում արտադրված դեղերի՝ ՌԴ տարածք ներմուծման արգելք կամ սահմանափակում սահմանել[3][4]։ Օրինագիծը քննադատության է ենթարկվել մի շարք հասարակական կազմակերպությունների, Դաշնային Խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի [6] և Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի կողմից[7]։

2021 թվականի մայիսին «Միասնական Ռուսաստան» կուսակցության ցուցակով հաղթել է Տիվայից Պետդումայի ընտրությունների թեկնածուների ընտրության նախնական քվեարկությունում[8]։

Մահացել է 2021 թվականի հունիսի 10-ին Մոսկվայում կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած կաթվածից[9]։ Հուղարկավորվել է հունիսի 12-ին Տրոեկուրովյան գերեզմանատանը[10]։

Պատգամավորի մահվան կապակցությամբ հունիսի 11-ը հայտարարվել է Տիվայի Հանրապետությունում սգո օր[11]։

Օրինաստեղծ գործունեություն խմբագրել

2007 թվականից մինչև 2021 թվականը, V, VI և VII գումարումների Պետական դումայի պատգամավորի լիազորությունների կատարման ընթացքում, հանդես է եկել որպես դաշնային օրենքների նախագծերի 17 օրենսդրական նախաձեռնությունների և փոփոխությունների համահեղինակ[12]։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Կուժուգետ Սերեևիչ Շոյգուն (192124 սեպտեմբերի 24-2010 դեկտեմբերի 1), Տիվայի ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալ[13]։
  • Մայրը՝ Ալեքսանդր Յակովլևնա Շոյգուն (Կուդրյավցևա, 1924-2011)։ 1970-ական թվականներին աշխատել է հանրապետության գյուղատնտեսության նախարարության պլանային բաժնի պետ։ Բազմիցս ընտրվել է Տիվայի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի պատգամավոր։ 1979 թվականին անցել է թոշակի[13]։
  • Արյունակից քույրը՝ Սվետլանա (տիվինյան անունը Սանչատ), հոր առաջին ամուսնության դուստր, աշխատել է որպես հեռախոսավարուհի Թուրան գյուղում։ Սվետլանան ունի երեք երեխա։ Լյուբով Կիրգիսովնա-Տարլագի դպրոցի տնօրեն, Ալեվտինա Հուլեր-օլովնա-Տարլագ գյուղի վարչակազմի ղեկավար, Վալերի Կիզիլ-օլովիչ վարչակազմի Հարժան գյուղի ղեկավար[13]։
  • Կրտսեր եղբայրը՝ Սերգեյ Կուժուգետի Շոյգուն (1955 մայիսի 21), Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար[13]։
  • Կրտսեր քույրը՝ Իրինա Կուժուգետի Զախարովան (ծնված որպես Շոյգու, 1960), հոգեբույժ բժիշկ, Տոմսկի բժշկական ինստիտուտը ավարտելուց հետո ամուսնացել է, ապրել է Սյանոգորսկում, Աբականում։ 1990-ականների կեսերից բնակվում է Մոսկվայում։ Ամուսնացած է[13]։
  • Ամուսինը՝ Կոնստանտին Յակուբովիչ Ֆլամենբաում (1948-2017), վիրաբույժ[13]։
    • Որդին՝ Ալեքսանդր Կոնստանտինովիչ Ֆլամենբաում (1975) իրավաբան, ֆինանսա-ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն։ Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր[13]։
      • Թոռը՝ Նիկիտա Ալեքսանդրի Ֆլամենբաում (1999)։
      • Թոռնուհին՝ Մարիա Ալեքսանդրովնա Ֆլամենբաում (2008 սեպտեմբերի 25)։

Մրցանակներ խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ,
  • Բարեկամության Շքանշան,
  • Պետական դումայի պատվո նշան «Պառլամենտարիզմի զարգացման գործում ունեցած վաստակի համար»,
  • Պետական դումայի պատվոգիր,
  • Ռուսաստանի ԱԻՆ կրծքանշան «Վաստակի համար»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Шойгу Лариса Кужугетовна» (ռուսերեն). www.duma.gov.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. «Шойгу Лариса Кужугетовна» (ռուսերեն). www.er.ru.
  3. «Законопроект № 441399-7». СОЗД ГАС «Законотворчество». Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.(չաշխատող հղում)
  4. «Текст проекта федерального закона» (pdf). 2018 թ․ ապրիլի 13. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.(չաշխատող հղում)
  5. «Комитет Совфеда раскритиковал инициативу о запрете импорта американских лекарств». Интерфакс. 2018 թ․ ապրիլի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  6. Из отзыва комитета на законопроект: «Предлагаемые… меры могут повлечь за собой риски необеспечения граждан РФ необходимыми лекарственными препаратами в связи с отказом от ввоза в РФ препаратов, аналоги которых не производятся на территории России, либо значительно увеличат цены на препараты, не входящие в перечень жизненно необходимых и важнейших лекарственных препаратов»[5].
  7. «Запрет на ввоз западных лекарств ударит по тяжелобольным». Lenta.ru. 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  8. «Праймериз в Туве выиграла действующий депутат Госдумы Лариса Шойгу». ТАСС. 2021 թ․ մայիսի 31. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  9. «Умерла депутат Госдумы Лариса Шойгу». Парламентская газета. 2021 թ․ հունիսի 10. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  10. «Вячеслав Володин и депутаты ГД простились с Ларисой Шойгу». Госдума федерального собрания РФ. 2021 թ․ հունիսի 12. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  11. «Указ Главы Республики Тыва №190» (PDF). Официальный сайт Республики Тыва. 2021 թ․ հունիսի 11. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  12. «Официальный сайт Государственной Думы Федерального Собрания Российской Федерации». old.duma.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Иван Голунов — Чем занимаются жёны и дети чиновников (16 сентября 2011). «Высокопоставленные наследники». Доходы госслужащих (ռուսերեն). Slon.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.