«Բոբան ու փիղը» (ռուս.՝ Боба и слон), խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ մանուկների համար, որը նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1972 թվականին ռեժիսոր Ավգուստ Բալտրուշայտիսի կողմից։

Բոբան ու փիղը
ռուս.՝ Боба и слон
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմանկական ֆիլմ
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱվգուստ Բալտրուշայտիս
Սցենարի հեղինակՎիկտոր Գոլյավկին
ԴերակատարներԳելի Սիսոև, Իրինա Կուբերսկայա և Գեորգի Շտիլ
ՕպերատորՆիկոլայ Ստրոգանով
ԵրաժշտությունՍտանիսլավ Պոժլակով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն63 րոպե

Սյուժե խմբագրել

Հնգամյա Բոբան ժամանակն անցկացնում է կենդանաբանական այգում, որտեղ նրա մայրը պաղպաղակ է վաճառում։ Փղի հետ նրա ընկերությանը նախանձում է կենդանաբանական աշխատողի դուստրը, որը Բոբային համոզում է, թե փղի բոլոր խաղերը նրա զվարճանքներն են։ Դրանից հետո Բոբան փղին չի մոտենում։

Երբ երեկոյան այցելուները հեռանում են, փիղը գնում է քաղաքում որոնելու փոքրիկ տղային՝ իր հայտնվելով իրարանցում առաջացնելով բնակիչների շրջանում։ Փղին կենդանաբանական այգի վերադարձնել հաջողվում է միայն Բոբային ու Մարինային։

Դերերում խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

  • Դենիս Կուչեր – Բոբա (դերը հնչյունավորել է Մարգարիտա Կորաբելնիկովան)
  • Արինա Առաքելովա – Մարինա
  • Գելի Սիսոև – կենդանաբանական այգու աշխատող, Մարինայի հայրը
  • Իրինա Կուբերսկայա – Բոբայի մայրը, պաղպաղակ վաճառող կենդանաբանական այգում
  • Գեորգի Շտիլ – Իգոր Արկադևիչ, կենդանաբանական այգու տնօրեն
  • Յուրի Սոլովյով – կապիտան-տանկիստ

Դերերում խմբագրել

  • Բորիս Առաքելովոստիկանության լեյտենանտ
  • Ելենա Անդերեգ – Բոբայի տատը
  • Տատյանա Բուզյանէպիզոդ
  • Լիլյա Գուրովա – կին հերթում
  • Գերման Կոլուշկին – բեռնատարի վարորդ
  • Վլադիմիր Կոստին – ոստիկան
  • Բորիս Լյոսկին – կրկեսի գլխավոր ադմինիստրատոր
  • Ալեքսանդր Լիպով – ոստիկան
  • Ալեքսեյ Սմիռնովջրցան մեքենայի վարորդ
  • Անատոլի Ստեպանով – ոստիկան, հերթապահ
  • Արկադի Տրուսով – պահակ կենդանաբանական այգում
  • Լյուբով Տիշչենկո – տոմսավաճառ
  • Օլեգ Խրոմենկով – ինքնաթափի վարորդ
  • Վերա Տիտովա – ավտոբուսի ուղևոր (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Գոլյավկին
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ավգուստ Բալտրուշայտիս
  • Գլխավոր օպերատոր՝ Նիկոլայ Ստրոգանով
  • Բեմադրող նկարիչ՝ Լարիսա Շիլովա
  • Կոմպոզիտոր՝ Ստանիսլավ Պոժլակով
  • Հնչյունային օպերատոր՝ Առնոլդ Շարգորոդսկի
  • Ռեժիսոր՝ Օլգա Բառանովա
  • Օպերատոր՝ Ա. Գորբոնոսով
  • Երգերի տեքստերի հեղինակ՝ Գլեբ Գորբովսկի
  • Խմբագիր՝ Նիկիտա Չիրսկով
  • Հագուստների նկարիչ՝ Լ. Դուդկո
  • Գրիմը՝ Գ. Վդովիչենկո
  • Մոնտաժող՝ Տատյանա Պուլինա
  • Փղի վարժեցնող՝ Բորիս Բարանով
  • Ռեժիսորի օգնական՝ներ՝ Բ. Մանիլովա, Վ. Կրավչենկո
  • Օպերատորի օգնական՝ Կ. Տիխոմիրով
  • Համակցված նկարահանումներ՝
    • Օպերատոր՝ Դմիտրի Ժելուբովսկի
  • Նկարիչ՝ Վ. Սոլովյով
  • Լենինգրադի պետական համերգային նվագախումբ Անատոլի Բադխենի ղեկավարությամբ
  • Ֆիլմի տնօրեն՝ Անդրեյ Լավրով

Ֆիլմի երաժշտություն խմբագրել

  • Ֆիլմում հնչում է «Розовый слон» երգը (երաժշտությունը՝ Ստանիսլավ Պոժլակովի, տեքստի հեղինակ՝ Գլե Գորբովսկի)) Դիմա և Իրա Կիրյուխինների կատարմամբ։
  • Կենդանաբանական այգու ռադիոեթերում հնչում է «Топ-Топ» երգը (նույնպես Ս. Պոժլակովի երաժշտությամբ) Մայա Կրիստալինսկայայի կատարմամբ։

«Розовый слон» երգը, որ ֆիլմի համար գրել է Ստանիսլավ Պոժլակովը Գլեբ Գորբովսկու բանաստեղծության հիման վրա, ֆիլմի թողարկումից հետո արժանացել է առանձնակի ժողովրդականության[1]։ Այն ներառվել է բազմաթիվ մանկական երգչախմբերի երգացանկերում, ինչպես նաև երաշխավորվել է ցածր դասարաններում Գլեբ Գորբովսկու ստեծագործության ուսումնասիրման համար[2][3]։

Երգը էստրադային կատարման հեղինակն է դարձել Եվգենի Օսինը։ «Розовый слон» երգն ընդգրկվել է 2001 թվականին թողարկված նրա «Бублик и батон» ալբոմում[4]։ Երգն ընդգրկվել է Ելենա Դրիացկայայի երգացանկում։

Փաստեր խմբագրել

  • Ֆիլմում նկարահանվել է Լենինգրադի կենդանաբանական այգու աֆրիկյան փիղ Բոբոն (միակ աֆրիկյան փիղը, որր պահվել է այդ կենդանաբանական այգում իր ամբողջ կյանքի ընթացքում)[5]։ Այդ փիղը նկարահանվել է նաև «Այսօր նոր ատրակցիոն է» (ռուս.՝ «Сегодня — новый аттракцион»), «Старожил» և այլ ֆիլմերում[5]։ Ըստ նկարիչ Վլադիմիր Սվետոզարովի հուշերի՝ նկարահանման ամբողջ ընթացքում Բոբոն ապրել է Լենֆիլմում, զբոսնել կինոստուդիայի այգում և եղել բոլորի սիրելին[1]։
  • 1975 թվականին Լենինգրադի «Детская литература» հրատարակչությունը լույս է ընծայել Վիկտոր Գոլյավկինի «Բոբան ու Բոբոշան» (ռուս.՝ «Боба и Бобоша») վիպակը ֆիլմի սցենարի հիման վրա և Սվետոզար Օստրովի նկարազարդումներով (տպաքանակը՝ 150 000 օրինակ)[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Оксана Ермошина. «И по улице водили, и булкой кормили...» Արխիվացված 2012-12-27 Wayback Machine. «Вечерний Петербург» № 219(24775) от 30 ноября 2012.
  2. О. С. Бондарь. Урок литературного чтения, 2 класс. Г. Горбовский. «Розовый слон». Արխիվացված 2020-02-06 Wayback Machine, xana75.rusedu.net.
  3. Елена Левицкая. «Самое обыкновенное чудо». Методический портал.
  4. Евгений Осин. Обложка диска «Бублик и батон»
  5. 5,0 5,1 В. Е. Гарутт. «Слоны в Санкт-Петербурге» Արխիվացված 2010-01-23 Wayback Machine, часть 4, lenzoo.ru.
  6. В. Голявкин. «Боба и Бобоша» (киноповесть). — Л.: Детская литература, 1975. — 63 с. 150 000 экз., book-illustration.ru.

Արտաքին հղումներ խմբագրել

  • ««Боба и слон»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  • «Боба и слон» (չաշխատող հղում — պատմություն) Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003
  • «Боба и слон» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
  • ««Боба и слон»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  • «Боба и слон» на Ruskino Արխիվացված 2019-12-09 Wayback Machine
  • «Բոբան ու փիղը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում