Երգի ու պարի փառատոն (Լատվիա)

Երգի ու պարի համալատվիական փառատոն (լատիշ․՝ Vispārējie latviešu Dziesmu un Deju svētki), մշակութային ավանդական միջոցառում Լատվիայում, ժողովրդական երգչախմբերի ու ազգային պարերի խմբերի փառատոն։

Երգի ու պարի փառատոն
ՏեսակԵրգի և պարի բալթիական փառատոն
Երկիր Լատվիա
 Latvian Song and Dance Festival Վիքիպահեստում

Փառատոնը կազմակերպվում է երեք-հինգ տարին մեկ Ռիգայում։ 1873 թվականից ի վեր այն կազմակերպվել է 25 անգամ։ Փառատոնին մասնակցում են մոտ 30.000 մարդ` երգչախմբերի, փողային նվագախմբերի, պարային խմբերի, ժողովրդական-ազգագրական խմբերի կազմում Լատվիայից և այլ երկրներից։

Միջոցառման շրջանակներում որոշվում են լավագույն կատարողները, պարգևատրվում են փառատոնի դափնեկիրները։

Երգի փառատոնն ընդգրկված է Լատվիայի մշակութային կանոնակարգում[1]։

Լիտվայում և Էստոնիայում անցկացվում են համանման փառատոներ` Երգի փառատոն Լիտվայում և Էստոնական երգի փառատոն Էստոնիայում։

Պատմություն խմբագրել

19-րդ դարի սկզբին Լատվիայի որոշ քաղաքներում գերմանացիների օրինակով սկսել են երգչախմբեր և պարային խմբեր ձևավորել։ 1857 թվականին Տալլինում և 1861 թվականին Ռիգայում անկացվել են գերմանա-բալթյան երգչախմբերի մասշտաբային փառատոներ։ 1864 թվականին հոգևորական, գրականագետ Յուրիս Նեյկենսը, հետևելով բալթյան գերմանացիների օրինակին, Դիկլիում կազմակերպել է արական լատիշական երգչախմբերի փառատոն, որին մասնակցել է վեց երգչախումբ` 120 մասնակիցներով։ Դրան հետևել են համանման մի քանի միջոցառումներ, այդ թվում` Կուրզեմեում և Դոբելեում կազմակերպված տոնակատարությունները, որին մասնակցել է մոտ 400 մարդ[2]։

1873 թվականի ամռանը նորաստեղծ «Ռիգայի լատիշական միությունը» կազմակերպել է երգի համաբալթիական առաջին փառատոնը (լատիշ․՝ I Vispārīgie latviešu Dziedāšanas svētki), որին հաջորդել են երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերերոդ փառատոները։

20-րդ դար խմբագրել

 
Երգի ու պարի X փառատոն (առաջինը խորհրդային Լատվիայում), Ռիգա, Էսպլանադա, 1948
 
Երգի ու պարի XII փառատոն
Մեծ էստրադա, Մեժապարկ
Ռիգա, Լատվիա, 1955

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փառատոններ չեն կազմակերպվել։ Անկախ Լատվիայում կազմակերպվել են VI, VII, VIII և IX փառատոները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նույնպես փառատոներ չեն կազմակերպվել[2]։

Լատվիայի` ԽՍՀՄ-ին միանալուց հետո տոների կազմակերպումը վերսկսվել է։ 1948-1985 թվականներին կազմակերպվել է տասը փառատոն (X—XIX):

Խորհրդային Լատվիայի երգի առաջին երկու տոները (1948 և 1950 թվականներ) անց են կացվել Ռիգայի կենտրոնում` ներկայիս Էսպլանադա զբոսայգու տարածքում։ Բազամահազարանոց երգչախումբը տեղավորվել է հատուկ այդ տոնակատարության համար պատրաստված ժամանակավոր էստրադայում։

1955 թվականին կառուցվել է Ռիգայի մշակույթի ու հանգստի Մեժապարկ զբոսայգու Մեծ էստրադան, որը նախատեսված է եղել երգի փառատոների համար։ Ճարտարապետները եղել են Վ. Շնիտնիկովը և Գ. Իրբիտեն։ Էստրադան տեղավորում էր 10.000 երգիչ և 30.000 հանդիսատես ամֆիթատրոնում։

Խորհրդային շրջանում տոներն ունեցել են այլընտրանքային համարակալում և հաճախ համընկել են կոմունիստական տոնակատարություններին, օրինակ` 1970 թվականին այն նշվել է Լենինի ծննդյան հարյուրամյակի հետ, իսկ 1977 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակի հետ։ 1960 թվականից սկսած` հիմնական փառատոնին զուգընթաց կազմակերպվել են նաև երգի ու պարի դպրոցական ու պատանեկան փառատոներ[2]։

Սկսած 1950 թվականից` արտասահմանում ևս, ուր լատիշական համայնքներ են եղել, կազմակերպվել են երգի ու պարի փառատոներ։ Այդպիսի տոնակատարություններ են կազմակերպվել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում և այլ երկրներում։ Այս տոները կազմակերպվում են նաև ներկայումս` դառնալով լատիշական մշակույթի ինքնատիպ օրեր[3][4]։

Երգի ու պարի 20-րդ փառատոնը կայացել է 1990 թվականի ամռանը` Լատվիայի անկախության ձեռքբերումից քիչ անց։

21-րդ դար խմբագրել

Երգի և պարի բալթիական փառատոնը 2008 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում[5]։

2013 թվականին անց է կացվել Երգի ու պարի 25-րդ փառատոնը, իսկ 2018 թվականին՝ 26-րդը, որը նվիրված է եղել Լատվիայի Հանրապետության 100-ամյակին[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dziesmu svētki(լատիշերեն)
  2. 2,0 2,1 2,2 Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. — 1-е изд.. — Рига: Главная редакция энциклопедий, 1989. — С. 571—573. — 880 с. — 60 000 экз. — ISBN 5-89960-002-0
  3. Реферат на сайте Латвийского университета
  4. Культурная жизнь латышей за границей, 1974
  5. Baltic song and dance celebrations (Estonia, Latvia, Lithuania). Inscribed in 2008 (3.COM) on the Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity (originally proclaimed in 2003).
  6. «Официальный сайт праздника». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.

Գրականություն խմբագրել

  • Dziesmu svētku mazā enciklopēdija. — Rīga: Musica Baltica, 2004. — 44 с. — ISBN 9984-588-30-0

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգի ու պարի փառատոն (Լատվիա)» հոդվածին։