Լատերիտ, երկաթով և ալյումինով հարուստ մակերեսային գոյացություն տոթ և խոնավ արևադարձային շրջաններում, որը գոյանում է լեռնային ապարների հողմահարության արդյունքում։

Լատերիտե աղյուսների պատրաստում, Հնդկաստան

Լեռնային ապարները քայքայվում են տեղումներից, ջերմաստիճանի տատանումներից, քիմիական կամ մեխանիկական ներազդեցության արդյունքում։ Հոսող ջուրը քայքայում է ապարի հիմնական բյուրեղները, նվազեցնելով լավ լուծվող նատրիումի, կալիումի, մագնիումի, սիլիցիումի միացությունների խտությունը և մեծացնելով քիչ լուծվող երկաթի և ալյումինի միացությունները։

Լատերիտը բաղկացած է կաոլինիտից, գյոտիտից, հեմատիտից, որոնք գոյանում են հողմահարության ընթացքում։ Բացի դրանից բազում լատերիտներ պարունակում են կվարց՝ մնացուկային ապարի հարաբերական կայուն հանք։ Երկաթի օքսիդները գյոտիտներին և հեմատիտներին փոխանցում են կարմրա-գորշավուն բնորոշ գույն[1].:

Լատերիտները հիմք են հանդիսանում արևդարձային գոտիներում կարմրահողերի առաջացման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Комментарии // Пять континентов / Н. И. Вавилов. Под тропиками Азии / А. Н. Краснов. — 1987.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատերիտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 494