Լավ մարմնավորումների հյուրանոցը

«Լավ մարմնավորումների հյուրանոցը» (ռուս.՝ «Отель хороших воплощений»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի երգիծա-փիլիսոփայական պատմվածքը, որը տպագրվել է 2010 թվականին «Արքայախնձորի ջուր չքնաղ տիկնոջ համար» ժողովածուում։ Վ. Պելևինը վերնագրի տակ անմիջապես ավելացնում է, որ սա Սուրբ ծննդյան պատմվածք է[1]։

Լավ մարմնավորումների հյուրանոցը
ռուս.՝ Отель хороших воплощений
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2010

Հենց այս պատմվածքի մեջ է հանդիպում արքայախնձորի ջրով մի բանկա, որն իր անունն է տվել «Արքայախնձորի ջուր չքնաղ տիկնոջ համար» ժողովածուին և մեջբերում է Վլադիմիր Մայակովսկուց[2]։

Բովանդակություն խմբագրել

Չծնված աղջկա՝ Մաշայի հոգին հնարավորություն է ստանում տեսնելու իր իսկ բեղմնավորման պահը։ Նորաձև լեռնադահուկային հանգստավայրի թանկարժեք հյուրանոցում մի հրեշտակ և ռուս օլիգարխի չծնված դուստրը խոսում են այն մասին, թե ինչպես է աշխարհը դասավորվում՝ դիտելով, թե ինչպես են օլիգարխները ժամանակ անցկացնում իրենց սրտի տիկնանց հետ[1]։

Մաշայի ապագան իր առջևում է՝ նա պետք է ծնվի Լոս Անջելեսում՝ ռուս օլիգարխի ընտանիքում, մի աշխարհում, որտեղ բոլորը երազում են մասնակցել փողի «սղոցման» խորհրդավոր ծիսակատարությանը։ Բայց նա չի կարող ազդել իր ընտրության վրա, չի կարող ընտրել իր ով լինելը՝ մի գեղեցկուհի, որով կարող էր հիանալ Ալեքսանդր Բլոկը, թե նրանցից մեկը, ում Վլադիմիր Մայակովսկին համաձայնել էր բարում արքայախնձորի ջուր մատուցել[2]։ Բայց նա կարող է ընտրել՝ ծնվել այժմ, թե մոռացության մեջ ընկնել և նորից հանդիպել իր տարօրինակ հրեշտակի հետ, բայց մեկ այլ ժամանակ և բոլորովին այլ մարդկանց հետ։ Հանգամանքներին և հրեշտակի բացատրություններին կարճ ծանոթանալուց հետո նա կտրականապես հրաժարվում է մարմնավորվել որպես ռուս օլիգարխի դուստր[1]։

Քննադատություն խմբագրել

«Լավ մարմնավորումների հյուրանոցը» անվանումը պարունակում է օքսիմորոն, քանի որ հայտնի է, որ Սամսարայի անվի ճանապարհին լավ մարմնավորումներ չեն լինում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Эстезис - В. Пелевин и профанация божественного». aesthesis.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  2. 2,0 2,1 Вам ли, любящим баб да блюда, // жизнь отдавать в угоду?! // Я лучше в баре блядям буду // подавать ананасную воду! (В. В. Маяковский, «Вам!»).

Գրականություն խմբագրել

  • Пелевин В. Ананасная вода для прекрасной дамы. — М.: Эксмо, 2010.
  • Курицын В. Русский литературный постмодернизм. – ОГИ, 2000.
  • Лейдерман Н. Л., Липовецкий М. Н. Русская литература XX века (1950–90-е годы). В двух томах. Том 2, 1968–1990. – 2008
  • Шевченко Л. И. Мотив воплощения/внедрения в чужое тело в книге В. Пелевина Ананасная вода для прекрасной дамы //Русская литература. Исследования. – 2011. – №. 15. – С. 101-114.