Լասկինի տուն (ռուս.՝ Дом Ласкина), Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Հունական փողոց, 39 հասցեում։ Քաղաքի ֆոնային կառուցապատման օրինակ է, ինչը տարածված էր 19-րդ դարի երրորդ քառորդում[1]։

Լասկինի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1833 թվականին շինարարական ջոկատով Տագանրոգ քաղաք է ժամանել ենթասպա Ալեքսանդր Յակովլևիչ Լասկինը։ Նրանց նպատակն է եղել նավահանգստի և Պուշկինի առափի նախահաշիվը կազմելու և բարեկարգման աշխատանքներ անցկացնելու համար։ 1840-ական թվականներին նա պատասխանատու էր Սուրբ Միտրոֆանիի եկեղեցու շինարարության համար[2], որի տեղում Տագանրոգի Կենտրոնական շուկայում այժմ գտնվում է «Կաթ» տաղավարը[3]։ Պետական խորհրդական Ալեքսանդր Լասկինն ամուսնացած էր Ադելաիդա Լասկինայի հետ, որը 1857 թվականից[1] (այլ տվյալներով՝ 1860-ական թվականների վերջից)[2] մինչև 1880 թվականը եղել է Տագանրոգի Հունական, 39 տան սեփականատերը[1]։ Ալեքսանդր Լասկինը ղեկավարել է ձիաքարշ երկաթուղու անցկացման և ստեղծման աշխատանքները։ Այն պետք է նավահանգիստը կապեր առևտրականների բորսայի հետ։ 1860-ական թվականներին նա արդեն ուներ գնդապետի կոչում և զբաղեցնում էր հաղորդակցության ուղիների ինժեներական կորպուսի նախագահի պաշտոնը։ 1860-ական թվականների կեսերին նա եղել է Տագանրոգի նավահանգստի կառուցմամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ Լասկինը մահացել է 1888 թվականին[2], իսկ 1890 թվականին նրա տունը ժառանգաբար անցել է որդուն՝ կոլեգիալ ասեսոր Գավրիիլ Ալեքսանդրովիչ Լասկինին։ Նա տանը տիրել է մինչև 1898 թվականը[1], եղել է Կազանի համալսարանին կից գործած հնագիտության, պատմության և ազգագրության ընկերության անդամ։ Գրել է Բյուզանդիայի պատմությանը վերաբերող աշխատություններ[3]։

1900 թվականների սկզբին տունը դարձավ եսաուլ Նիկոլայ Անդրեևիչ Կուզնեցովի սեփականությունը[1]։

1911 թվականին տանը հիվանդներին էր ընդունում բժիշկ Վ. Գ. Կոշևսկին. ընդունելությունները տևել են ժամը 16:00-ից 19:00-ը։ Նա բուժել է նյարդային և հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց։ 1915 թվականից[1] (այլ տվյալներով՝ 1916 թվականից)[2] առանձնատունը պատկանել է Ֆեոդոր Ստեպանովիչ Գիրսանովին և նրա ընտանիքին։ Նրանք տան սեփականատեր են եղել մինչև 1925 թվականը[1]։ Ֆեոդոր Գիրսանովը մասնակցել է Տագանրոգի նավահանգստի շինարարությանը։ Նա ամուսնացած է եղել քաղքենուհի Եվդոկիա Եֆիմովնա Գլուշակովայի հետ։ Իր տան բնակարանները նա հանձնել է վարձակալությամբ, և վարձակալների թվում են եղել նավահանգստի վերակացուները և արքունի խորհրդական, դատախազ Վլադիմիր Վասիլևիչ Կոլպենսկին։ Նույն տանն աշխատել է Պավել Կրիսոնենկոյի գարեջրի կրպակը։ 21-րդ դարում սա բնակելի տուն է[2]։

Նկարագրություն խմբագրել

Մեկհարկանի տունը կառուցված է բարձր պատվանդանի վրա։ Տան անկյունը կորաձև է։ Վեց որմնասյուները դասավորված են կողային և գլխավոր ճակատներով։ Պատուհաններն ուղղանկյունաձև են՝ կորաձև վերնամասով։ Պատուհանների մոտ գրեթե չեն պահպանվել երեսկալները, բայց կան կալունակների վրա աղեղնաձև զարդաքիվեր։ Ուղղանկյունաձև խորշերը գտնվում են պատուհանների տակ[1]։ Հունական, 39 տան դիմացը, անկյունագծով, գտնվում է Ալեքսանդր Առաջինի պալատը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Дом Ласкина
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0
  3. 3,0 3,1 3,2 «Дом 39». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.