Լասլո Չեխը-կրտսեր (հունգ.՝ Cseh László) (դեկտեմբերի 3, 1985(1985-12-03)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի լողորդ, Օլիմպիական խաղերի հնգակի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի 32-ակի չեմպիոն (2003-2016), 2011 թվականի ամառային Ունիվերսադայի եռակի չեմպիոն, Հունգարիայի բազմակի չեմպիոն։

Լասլո Չեխ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 3, 1985(1985-12-03)[1] (38 տարեկան)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
188 սանտիմետր
Քաշ՝82 կիլոգրամ

Մասնագիտացած է համալիր լողում 200 և 400մ տարածություններում, բատերֆլայում, թիկնալողում և ազատ ոճում։ 200 և 400մ տարածություններում համալիր լողում և 25 մետրանոց լողավազաններում աշխարհի նախկին ռեկորդակիր է, Եվրոպայի և Հունգարիայի բազմակի ռեկորդակաիր է երկար և կարև տարածություններում։

1968 և 1972 թվականների Օլիմպիական խաղերին մասնակցած հունգարացի լողորղ Լասլո Չեխի (1952) ավագի որդին է։

Եվրոպայի առաջնությունների ամենաշատ տիտիղոս ունեցող լողորդներից է. երկար տարածություններում Չեխը ստացել է 21 մեդալ, որոնցից 13-ը ոսկի են, իսկ 25 մետրանոց լողավազանում հունգարացին ունի 25 մեդալ, այդ թվում 19-ը ոսկի:Լասլոն նաև 50 մետրանոց տարածությունում Եվրոպայի 7 առաջնություններում հաջորդաբար (2004, 2006, 2008, 2010, 2012, 2014, 2016 )ստացել է ամենաքիչը 2 մեդալ, որոնցից գոնե մեկը ոսկի։

Աշխարհի առաջնություններում և Օլիմպիական խաղերում Չեխը մի քանի տարի հաջորդաբար, համալիր և բատերֆլայ ոճերում ստիպված էր պայքարել ամերիկացի Մայքլ Ֆելպսի հետ, ով աշխարհի 23-ակի չեմպիոն է։Արդյունքում, Օլիմպիական խաղերում (2004, 2008, 2012 ) Չեխը ստացավ հինգ մեդալ, որոնցից ոչ մեկը և ոսկի չէին (2008 թվականի խաղերում Հենց Ֆելպսն էր Չեխից առաջ անցել բոլոր երեք տարածություններում, և հունգարացին ստացել էր 3 արծաթե մեդալ)։Իսկ աշխարհի առաջնությունների ժամանակ Չեխը միայն երկու անգամ է ոսկի նվաճել․ 2005 թվականին 400 մետր համալիր լողում և 10 տարի հետո 200 մետր բատերֆլայում։Աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալները թիվը անցնում է 10-ից։ Չեխը աշխարհի 7 իրար հաջորդող առաջնություններից (2003-2015 )չի հեռացել առանց մեդալի։

2006 և 2015 թվականներին ճանաչվել է Հունգարիայի լավագույն մարզիկ, 2005 և 2006 թվականներին Եվրոպայի լավագույն լողորդ։

Լասլո Չեխը ամառային օլիմպիական խաղերում խմբագրել

Տարածություն 2004 2008 2012 2016
100 մետր թիկնալող 6
200 մետր համալիր 4    
400 մետր համալիր     9
100 մետր բատերֆլայ  
200 մետր   12
Էստաֆետ 4x200 մետր ազատ ոճում 8
Համադրված էստաֆետ 4x100 մետր 7 5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Չեխ» հոդվածին։