Լասլո Բիտո (հունգ.՝ Bitó László, սեպտեմբերի 7, 1934(1934-09-07), Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1] - նոյեմբերի 14, 2021(2021-11-14)[2]), հունգարացի բժիշկ և գրող. մշակել է գլաուկոմայի բուժման եղանակ, հեղինակել վեպեր, էսսեներ[3]։

Լասլո Բիտո
հունգ.՝ Bitó László
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1934(1934-09-07)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1]
Մահացել էնոյեմբերի 14, 2021(2021-11-14)[2] (87 տարեկան)
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲարդ Քոլեջ (1960)
Մասնագիտությունգրող, բժիշկ, ակնաբույժ և ֆիզիոլոգ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքlaszlobito.com
 László Bitó Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բուդապեշտում։ Կոմունիստական կարգերի հաստատումից հետո նրանց ընտանիքը հարկադրված է եղել լքելու Բուդապեշտը։ Լասլոն աշխատել է Կոմլոյի ածխահանքում, 1956 թվականի ապստամբության ժամանակ դարձել տեղի առաջնորդներից մեկը, իսկ երբ խորհրդային զորքերը ճնշել են ապստամբությունը, տեղափոխվել է ԱՄՆ[4]։ Այստեղ կրթաթոշակ է շահել Բարդի քոլեջում ուսանելու համար։ 1960 թվականին ավարտել է քոլեջը՝ ստանալով բժշկական գործի մասնագետի որակավորում։ 1963 թվականին Կոլումբիայի համալսարանում հաջողությամբ պաշտպանելով ատենախոսությումը՝ արժանացել է բժշկական բջջային կենսաբանության փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճանի։ Բժշկագիտության բնագավառում նրա կատարած հետազոտությունները հանգեցրել են լատենոպրոստի ստացմանը, որը գլաուկոմայի բուժման նպատակով օգտագործվող դեղամիջոց է։

Լասլո Բիտոն հրատարակել է հարյուր հիսունից ավելի գիտական հոդված, արժանացել բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Պրոկտորի մեդալի (2000 թ.), Հելեն Քելլերի մրցանակի (2013 թ.)[5]: Կենսաթոշակի անցնելուց հետո վերադարձել է Հունգարիա, սկսել է զբաղվել գրական աշխատանքով։ Արդեն հրատարակել է տասնչորս ոչ գիտական գրքեր՝ վեպեր, էսսեներ, երեք անթոլոգիա։

Աստվածաշնչյան թեմաներով նրա գրած «Աբրահամ և Իսահակ» վեպը, որը լույս է տեսել 1998 թվականին, ջերմ ընդունելության է արժանացել, թարգմանվել մի շարք լեզուներով, վերածվել թատերգության ու բեմականացվել թատրոններում՝ ճանաչում բերելով հեղինակին։ «Վերջին մղոնը» (հունգ.՝ Az utolsó mérföld) գրքի նյութը նախապատրաստությունն է մահին[6]։

Մեծարանք խմբագրել

Ի պատիվ Լասլո Բիտոյի է անվանակոչվել Կոլումբիայի համալսարանի ակնաբուժության ամբիոնը[4]։

Մատենագրություն խմբագրել

Գիտական հրատարակություններ խմբագրել

  • The Ocular and Cerebrospinal Fluids, with Davson H, Fenstermacher JD (Eds.),Academic Press, London, 1977.
  • The Ocular Effects of Prostaglandins and Other Eicosanoids, with Stjernschantz J (Eds), Alan R. Liss, New York, 1989.
  • Ocular Effects of Prostaglandins and Other Eicosanoids (Ed), Special Supplement based on the 9th International PG Symposium (Fort Lauderdale, Florida, 12-13 May 1995) and the ARVO SIG Sessions on Latanoprost (Fort Lauderdale, Florida, 22-23 April 1996). Survey of Ophthalmology Vol. 41, Suppl 2,

Վեպեր խմբագրել

  • Istenjárás, Aura, 1994. (Translated from English by Árpád Göncz and Pál Békés) 963-7913-15-7
  • Az ötödik lovas, Aura, 1996. (Translated by Pál Békés) 963-7913-17-3
  • Ábrahám és Izsák, Magyar Könyvklub, 1998. 963-548-698-7 és Argumentum Kiadó, 2000. 963-446-158-1
  • Izsák tanítása, Argumentum Kiadó, 2000. 963-446-131-X
  • A Názáreti Izsák, Argumentum Kiadó, 2002. 963-446-208-1

Էսսեներ խմբագրել

  • Nekünk kell megváltanunk magunkat, Argumentum Kiadó, 2004. 963-446-288-X.
  • Boldogabb élet — Jó halál, Anthenaeum 2000 Kiadó, 2005. 963-9471-82-8.
  • Gáspár, Menyhért, Boldizsár, Karácsonyi ős-ökuménia, Ecumenical Chanuka and Christmas story with 30 fullpage color illustrations by Wanda Szyksznian, Jelenkor Kiadó, 2006. 963-676-409-3
  • Az utolsó mérföld, Jelenkor Kiadó, 2007. 978-963-676-418-0 (jó halál)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 PIM identifier
  2. 2,0 2,1 2,2 Scientist, Novelist, and Philanthropist László Z. Bitó ’60 Is Memorialized in the New York Times — 2021.
  3. «László Bitó - László Bitó's official website Biographical Timeline »». www.laszlobito.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  4. 4,0 4,1 Вышгород. — Союз Славянских просветительных и благотворительных обществ в Эстонии, 2003. — 588 с.
  5. «László Bitó – Helen Keller Foundation» (անգլերեն). helenkellerfoundation.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  6. Марианна Михайловна Шахнович, Санкт-Петербургский государственный университет Философский факультет Образ рая. — Санкт-Петербургское философское об-во, 2003. — 264 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Բիտո» հոդվածին։