Լասլո Բենեդեկ
Լասլո Բենեդեկ, (մարտի 5, 1905[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - մարտի 11, 1992, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կինոռեժիսոր, ֆիլմերի մեծ մասը նկարահանել Է ԱՄՆ- ում։ Աշխատել է Հունգարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։ Հայտնի է այնպիսի ֆիլմերի բեմադրությամբ, ինչպիսիք են «Կոմիվոյաժերի մահը» ( 1951 թվական), «Ոսկե գլոբուս» լավագույն ռեժիսուրայի և «Վայրենի» ֆիլմի (1953) համար։
Լասլո Բենեդեկ | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1905[1] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | մարտի 11, 1992 (87 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, հեռուստառեժիսոր, մոնտաժող, սցենարիստ և օպերատոր-բեմադրիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1905 թվականին Բուդապեշտում ([Ավստրո-Հունգարիա])։ Աշխատել է որպես կինոօպերատոր (1927 թվական), ռեժիսորի խմբագիր և օգնական (1930-ական թվականներ) Հունգարիայի ազգային կինեմատոգրաֆի կայացման շրջանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ 1937 թվականին վախենալով հետապնդումներից հրեական ծագման պատճառով մեկնել է ԱՄՆ [2]։ Արտագաղթում և հետագայում Metro-Goldwyn-Mayer-ում աշխատանքի տեղավորվելու գործում նրան աջակցել է Լուիս Բարթլ Մայերը՝ այդ ընկերության հիմնադիրներից մեկը։ 1943-1944 թվականներին որպես երկրորդ ռեժիսոր մասնակցել է «Երգ Ռուսաստանի մասին» (անգլ.՝ Song of Russia) ֆիլմի նկարահանումների ավարտին, որը հետագայում հակաամերիկյան գործունեության հետաքննության հանձնաժողովը ճանաչել է կոմունիստական քարոզչություն[3]։
Ռեժիսորի առաջին ինքնուրույն աշխատանքներից մեկը դարձավ կես փաստաթղթային ոճով «Նյու Յորքի նավահանգիստը» (1949 թվական) ֆիլմը, որը դարձել է կինոյում առաջին փորձը։ Լ. Բենեդեկի հաջորդ ֆիլմը «Կոմիվոյաժերի մահը», 1951 թվական) բերում է նրան «Ոսկե գլոբուս» լավագույն ռեժիսուրայի և արժանի ճանաչման համար։ Չորրորդ աշխատանքը՝ «Վայրենի (ֆիլմ, 1953) | վայրենի]]» (1953), ավելի է ամրապնդում այդ հաջողությունը։ Գլխավոր դերը խաղացող դերասան Մարլոն Բրանդոն դարձել է հերոսական ապստամբության գլխավոր խորհրդանիշ [4], իսկ ֆիլմը՝ որպես բայքերական ենթամշակույթի ձևավորման գաղափարական խորհրդանիշ[5]։
Իսթեբլիշմենթը մերժել է նկարը, Իսկ Մեծ Բրիտանիայում այն մինչև 1968 թվականը այն եղել է գրաքննության արգելքի տակ։
1950-ականների կեսերին Լ. Բենեդեկը հրավիրվել է Եվրոպա և ֆիլմեր նկարահանել Գերմանիայում և Ֆրանսիայում։ ԱՄՆ վերադառնալուց հետո անցնում է հեռուստատեսության հետ համագործակցության և 1960-ականների վերջին մասնակցում է ավելի քան 20 սերիալների նկարահանումներին։ Առավել հայտնի են «Փերրի Մեյսոն» (1960-1961 թվականների 9 սերիա), «Հնարավորի սահմաններից դուրս» (1963-1964 թվականների 3 սերիա), «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է» (1964 և 1965 թվականների սերիաներ) և այլն։ 1970-ականների սկզբին նկարահանել է երկու լիամետրաժ կինոնկար (այդ թվում ՝ «Թութակ»), որոնք նախկին հաջողությունը չեն ունեցել։ Մահացել է 87 տարեկան հասակում Նյու Յորքում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Radical Poetics and Secular Jewish Culture
- ↑ Комиссия по расследованию антиамериканской деятельности. Archived 2007-09-30 at the Wayback Machine. Протокол допроса Айн Рэнд, привлечённой в качестве эксперта, о фактах присутствия в фильме элементов пропаганды. 19.10.1947 год. (անգլ.)
- ↑ Tim Dirks։ «The Wild One (1953)» (անգլերեն)։ American Movie Classics Company LLC։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-29-ին։ Վերցված է 2011-09-21
- ↑ Dal (2009)։ «Фильм, с которого все началось» (ռուսերեն)։ Bikermovies։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2011-09-21