Լառա Դիքենման

շվեյցարացի ֆուտբոլիստ

Լառա Ջոյ Դիկենման (անգլ.՝ Lara Joy Dickenmann, նոյեմբերի 27, 1985(1985-11-27)[1], Kriens, Luzern-Land Constituency, Լյուցերն, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս որպես պաշտպան և կիսապաշտպան։ Խաղում է «Վոլֆսբուրգ»-ի և Շվեյցարիայի հավաքականի կազմում։

Լառա Դիքենման
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 27, 1985(1985-11-27)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Kriens, Luzern-Land Constituency, Լյուցերն, Շվեյցարիա
Հասակ 165 սանտիմետր
Քաշ 57 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Լառա Դիքենմանը ծնվել է Լյուցեռն կանտոնի Կրինս քաղաքում։ 8 տարեկանից սկսել է զբաղվել ֆուտբոլով, հանդես է եկել «Կրինս» ֆուտբոլային ակումբի դպրոցում՝ խաղալով տղաների հետ։ 2000 թվականին տեղափոխվել է «Զուրզե» թիմ (այժմ՝ «Լյուցեռն»)։ Ակումբի հետ երեք անգամ անընդմեջ (2002-2004 թվականներին) դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։ 2003/2004 մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ։

2004 թվականին տեղափոխվել է ԱՄՆ՝ հանդես գալով Օհայո նահանգի համալսարանի թիմում։ Դեբյուտային մրցաշրջանում ճանաչվել է տարվա Big Ten նորեկ։ Երկրորդ կուրսում սովորելու ընթացքում նրան հրավիրել են Շվեյցարիայի հավաքական, և Դիքենմանը բաց է թողել NCAA-ի առաջնության խաղերի մի մասը։ Երրորդ մրցաշրջանում ունեցած ելույթների արդյունքներով ճանաչվել է թիմի MVP և ընդգրկվել NCAA առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում[2]։

2008 թվականի դեկտեմբերի 14-ին ավարտել է համալսարանը՝ ստանալով միջազգային տնտեսական հարաբերությունների բակալավրի դիպլոմ։ Դարձել է Օհայո նահանգի համալսարանի առաջին ֆուտբոլիստը, ով ընդգրկվել է Հերմանի գավաթի հավակնորդների ցուցակում։

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ ակումբներում սկսել է հանդես գալ սովորելու ընթացքում, արձակուրդների ժամանակ՝ 2006 թվականին ութ խաղ է խաղացել «Նյու-Ջերսի Ուայլդկետս»-ի, իսկ 2007 թվականին՝ տասնմեկ խաղ «Ջերսի Սքայ Բլյու»-ի կազմում։ 2007 թվականին ճանաչվել է W Լիգայի MVP[3]։

Չորրորդ կուրսում խաղացել է «Ցյուրիխ»-ի կազմում՝ 2008/2009 մրցաշրջանում դառնալով Շվեյցարիայի չեմպիոն։ Ավարտելուց հետո պայմանագիր է կնքել «Լիոն»-ի հետ։ 2009/2010 մրցաշրջանից դարձել է ակումբի հիմնական խաղացողներից մեկը։ 2009 թվականի նոյեմբերի 29-ին առաջին հեթ-տրիկն է խփել իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում։ 2015 թվականի ապրիլին տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»[4]։

Հավաքականի կազմում խմբագրել

2002 թվականի օգոստոսի 14-ին, 16 տարեկանում, Դիքենմանն իր նորամուտը նշել է ազգային հավաքականում՝ գնդակ խփելով Ֆրանսիայի հավաքականի դարպասը[5]։ Ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2015 թվականի աշխարհի և 2017 թվականի Եվրոպայի առաջնություններում։

Նվաճումներ խմբագրել

  Զուրզում՝

  • Շվեյցարիայի չեմպիոն՝ 2001/02, 2002/03, 2003/04

  Ցյուրիխոխում՝

  • Շվեյցարիայի չեմպիոն՝ 2008/09

  Լիոնում՝

  • Ֆրանսիայի չեմպիոն՝ 2009/10, 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15
  • Ֆրանսիայի գավաթակիր՝ 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15
  • Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2010/11, 2011/12

  Վոլսբուրգում՝

  • Գերմանիայի չեմպիոն՝ 2016/17
  • Գերմանիայի գավաթակիր՝ 2015/16, 2016/17

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «Laura Dickenmann OSU Profile». ohiostatebuckeyes.com.(չաշխատող հղում)
  3. «Dickenmann named W-League MVP». wleague.uslsoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «Lara Dickenmann zu Wolfsburg». football.ch. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «Suisse v. France Match Report». football.ch.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լառա Դիքենման» հոդվածին։