Լաուրա Թադևոսյան

հայ անասնաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լաուրա Գավրիլի Թադևոսյան (հունվարի 26, 1938(1938-01-26)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույժ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1993)։

Լաուրա Թադևոսյան
Ծնվել էհունվարի 26, 1938(1938-01-26)[1] (86 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունանասնաբույժ և ուսուցչուհի
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գործունեության ոլորտոչխարաբուծություն
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1960) և Kharkiv State Veterinary Academy? (1977)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1991)

Կենսագրություն

խմբագրել

Լաուրա Թադևոսյանը ծնվել է 1938 թվականին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1967-1970 թվականներին սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1977 թվականին վերապատրաստվել է Խարկովի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնում, 1983 թվականին՝ Կրասնոդարի գյուղատնտեսական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնում, 1993-1994 թվականներին՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնում։

1960-1966 թվականներին եղել է Գյումրու վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի ախտորոշման լաբորատորիայի վարիչ, 1966 թվականից աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի (1994 թվականից՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա) Ֆիզիոլոգիայի, ախտաբանական ֆիզիոլոգիայի և ճառագայթակենսաբանության ամբիոնում, 1994-1995 թվականներին եղել է Ֆիզիոլոգիայի, ախտաբանական ֆիզիոլոգիայի և ճառագայթակենսաբանության ամբիոնի վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանում ստեղծված հայկական կիսանրբագեղմ մսաբրդակաթնատու ոչխարների հարմարողականության վրա պղինձ և մոլիբդեն միկրոտարրերի ազդեցությանը։ Ուսումնասիրել է գերհույզի պայմաններում արյան համակարգի փոփոխությունները, նրանց շտկումն ու կանխարգելումը՝ մոլիբդենի փոքր քանակներով և մեղրամոմով։ Հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների, ունի գիտակենսագրական հոդվածներ գիտության վաստակավոր գործիչների մասին[3]։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • Ամերիկյան կենսագրական ինստիտուտի «Տարվա կին 2002»
  • Ամերիկայի ոսկե պատվո շքանշան, 2002
  • 2002 թվականին ընդգրկվել է համաշխարհային գիտության բնագավառի 100 ազդեցիկ անձանց ցուցակում
  • Ռադիոկենսաբանության հիմունքներ, Երևան, 2010:
  • Հայկական կոպտաբուրդ և կիսակոպտաբուրդ ցեղերի ոչխարների վեգետատիվ նյարդային համակարգի մակրո-միկրոմորֆոլոգիան, Երևան, 2010:
  • Определение степени адаптации овец в различных экологических зонах, Ереван, 1089 (համահեղինակ).
  • Молибден и животный организм, Ереван, 2002 (համահեղինակ).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7336
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Թադևոսյան Լաուրա Գավրիլի ։». persons.anau.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Թադևոսյան» հոդվածին։