Լանաո, լիճ Մինդանաո կղզում՝ Ֆիլիպինյան կղզիներից մեծությամբ երկրորդ կղզու Հարավային Լանաո ամենախոշոր գավառում։ Մակերեսի մեծությամբ Մինդանաո կղզու ամենամեծ լիճն է, իսկ Ֆիլիպիններում՝ երկրորդը և համարվում է աշխարհի հնագույն 15 լճերից մեկը։ Գիտնականները պնդում են լիճը ներառել ՅՈՒՆԵՍՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Լանաո
Տեսակլիճ
Երկիր Ֆիլիպիններ
ՎարչատարածքLanao del Sur?
Երկարություն33 կմ
Լայնություն20 կմ
ԲԾՄ700 մետր
Խորություն112 մետր
Շրջանագծի երկարություն115 կմ
Մակերես354,6 կմ²
Աշխարհագրական տեղադրությունՄինդանաո
Ավազանի տարածք1678,3 կմ²
Ավազանի երկիր Ֆիլիպիններ
Լճից հոսող գետAgus River?
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Լճի հյուսիսային ծայրակետի կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 8° և արևելյան երկայնության 124,25°։ Երկարությունը՝ 33 կմ, լայնությունը՝ 20 կմ[1]։ Լիճը տեղակայված է ծովի մակարդակից 700 մ բարձրության վրա, հրաբխային զանգվածների միջև ընկած գոգավորությունում՝ արգելափակված սառած լավային հոսքով։

Ափերը ցածրադիր են, հարթ, տեղ-տեղ ճահճակալած։ Այստեղ տարածված է բրնձի մշակությունը։

Լիճ են թափվում չորս գետ, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Ագուս գետը, որը հոսում է դեպի հյուսիս- արևելք և թափվում է Իլագան ծոց(Մինդանաո լիճ)[2]։ Ագուս գետի ակունքում գտնվում է Մարավի (Դանսալան) քաղաքը։ Ագուս գետի միջին հոսանքում՝ Մարիյա- Քրիստինա ջրվեժի մոտ կացուցվել է ՀԷԿ։

Ստուգաբանություն խմբագրել

Լանաո անունը ծագել է տեղական մարանաո լեզվից, «ռանաո» բառից, որը նշանակում է ջուր։ Մարանաո էթնոնիմը նշանակում է լճի բնակիչներ։ Լիճը հայտնի է մարանաո ցեղի մասին լեգենդներով, առեղծվածներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ланао». philippine.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) в словаре по Филиппинам.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.

Գրականություն խմբագրել