Լայոնել Էնգիմեա

իրավաբան և քաղաքական գործիչ, Նաուրուի նախագահ (2019)

Լայոնել Էնգիմեա (1969, Մենենգ, Նաուրու), իրավաբան և քաղաքական գործիչ, Նաուրուի նախագահը 2019 թվականի օգոստոսի 27-ից։

Լայոնել Էնգիմեա
09.28 總統於官邸晚宴諾魯新任總統安格明(Lionel Aingimea) (48808645487) (cropped).jpg
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝ իրավապաշտպան և փաստաբան
Ծննդյան օր 1969
Ծննդավայր Մենենգ, Նաուրու
Քաղաքացիություն Flag of Nauru.svg Նաուրու
Ի ծնե անուն Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-na" does not exist։

ԿենսագրությունԽմբագրել

Լիոնել Էնգիմեն իրավաբանություն է սովորել Ավստրալիայում։ Իրավաբան դառնալուց հետո աշխատել է «Մարդու իրավունքների տարածաշրջանային խումբ» հասարակական կազմակերպությունում, որը խթանում է Օվկիանիայի տարածաշրջաններում մարդու իրավունքների և պատշաճ կառավարման սկզբունքները[1]։

2013 թվականի ընտրություններում առաջադրվել է Մենեգ ընտրատարածքի պատգամավոր, սակայն մանդատ չի ստացել։ Հետագայում դարձել է Արդարադատության նախարարությունում ավագ պաշտոնատար անձ նախագահ Վակի նոր կառավարությունում[2]։ 2015 թվականին Լայոնել Էնգեմեան մասնակցել է Նաուրու բնակիչների՝ Facebook և այլ կայքեր մուտք գործելու արգելքի մասին որոշման ընդունմանը[3]։

2016 թվականի խորհրդարանական ընտրություններում Լիոնել Էնգիմեն ստացել է մանդատ և միացել խորհրդարանական մեծամասնությանը։ Կառավարությունում զբաղեցրել է արդարադատության և ներգաղթի նախարարի օգնականի պաշտոնը[4]։

ՆախագահությունԽմբագրել

2019 թվականի օգոստոսին վերընտրվել է խորհրդարանում։ 2019 թվականի օգոստոսի 27-ին երկրի խորհրդարանի նիստում Լայոնել Էնգիմեան երկրի նոր նախագահ է ընտրվել 12 ձայնով[5]։

Հաջորդ օրը հաստատվել է Նաուրուի նոր կառավարությունը։ Ինքը՝ Էնգիմեան ղեկավարում է՝ արտաքին գործերի, արտաքին առևտրի, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների, կրթության, կապի, լրատվամիջոցների, հողերի կառավարում, զբոսաշրջություն, ավիացիոն և բազմամշակութային նախարարությունները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Deutsche Welle (www.dw.com)։ «Nauru Parliament picks lawyer Lionel Aingimea for president | DW | 27.08.2019» (անգլերեն)։ DW.COM։ Վերցված է 2019-08-28 
  2. Deutsche Welle (www.dw.com)։ «Nauru Parliament picks lawyer Lionel Aingimea for president | DW | 27.08.2019» (անգլերեն)։ DW.COM։ Վերցված է 2019-08-28 
  3. Press Australian Associated (2019-08-27)։ «Nauru's parliament elects Lionel Aingimea as president amid refugee crisis»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2020-08-30 
  4. «Returning Nauru Govt promises more stability» (անգլերեն)։ RNZ։ 2016-07-13։ Վերցված է 2019-08-28 
  5. «Aingimea chosen as Waqa's successor in Nauru» (անգլերեն)։ RNZ։ 2019-08-27։ Վերցված է 2019-08-28