Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ

(Վերահղված է Լայնականջ ծալաշուրթից)
Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ
Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ
Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Ինֆրադաս Ընկերքավորներ (Placentalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ենթակարգ Չղջիկներ (Microchiroptera)
Ընտանիք Բուլդոկակերպ չղջիկներ (Molossidae)
Ցեղ Ծալքաշուրթ չղջիկներ (Tadarida)
Տեսակ Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ (T. teniotis)
Միջազգային անվանում
Tadarida teniotis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ (լատին․՝ Tadarida teniotis), չղջիկների ենթակարգի բուլդոկակերպ չղջիկների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Հայաստանում այդ ընտանիքի միակ ներկայացուցիչն է։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 90-93 մմ է, պոչինը՝ 44-57 մմ (որի գրեթե կեսը ազատված է միջագդրային թաղանթից, ինչը բնորոշ չէ ՀՀ ֆաունայի այլ ձեռնաթևավորներին), նախաբազկինը՝ 37-40 մմ։ Ականջները հաստ են ու լայն և ծայրերով գրեթե միանում են միմյանց։ Վերին շրթունքը ծալքեր է գոյացնում (այստեղից՝ անվանումը)։ Մեջքի մորթին պատված է խիտ ու փափուկ մազերով, որոնց հիմքը սպիտակավուն է, միջին մասը և ծայրերը՝ մոխրածխագույն, փորի մասինը՝ ավելի բաց գույնի։ Որսի է դուրս գալիս ուշ երեկոյան և թռչում է ողջ գիշեր (պարբերաբար կատարում է կարճատև ընդմիջումներ)։ Թռիչքն ուղիղ է և սրընթաց (երբեմն շփոթում են ծիծառների հետ)։

Սննդառություն խմբագրել

Սնվում է մեծ և միջին բզեզներով և թրթուրներով։

Բազմացում և զարգացում խմբագրել

Հուլիսի սկզբին ծնում է 1 ձագ։

Գերադասում են անտառային հատվածները՝ ջրավազաններին մոտ։ Զբաղեցնում են ծառերի փչակները, ժայռերի ճեղքերը և ծառերի անջատված կեղևի տակ գտնվող դատարկությունները։

Կենսաբանության առանձնահատկությունները բավարար չափով ուսումնասիրված չեն։ Կարող են թռչել ծառերի սաղարթների վրայով, նույնիսկ մինչև արևի մայր մտնելը։ Բազմաքանակ գաղութներ չեն առաջացնում, ավելի հաճախ ձևավորում են 2-6 առանձնյակներից կազմված խմբեր[1]։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում։ Ոչ մեծ խմբերով (5-25 առանձնյակ) թաքնվում է ժայռաճեղքերում, ոչ խորը քարանձավներում, փչակներում և այլն։

Պահպանություն խմբագրել

Տեսակը գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում, և քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Հայտնաբերվել է երկրորդ առանձնյակը, որը վկայում է տեսակի խիստ սակավաթվության և խիստ վտանգված լինելու մասին։

Վտանգման հիմնական գործոններն են հաստաբուն, փչակավոր ծառերի հատումը և ապրելավայրերում էկոլոգիայի խախտումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։