Լայլա Տրետիկով (ի ծնե՝ Լյալյա Տրետյակովա, ռուս.՝ Ляля Третьяко́ва, ծնվ․ հունվարի 25, 1978, Մոսկվա, Ռուսաստան), Վիքիմեդիա Հիմնադրամի նածկին գործադիր տնօրեն։ Լայլան ծնվել է Մոսկվայում, ընտանիքի հետ ԱՄՆ է գաղթել դեռևս դեռահաս հասակում, 1999-ից սկսել է աշխատել որպես ծրագրավորող ինժեներ Կալիֆորնիայում, որտեղ նա հիմնում է տեխնոլոգիամարկետինգային ընկերություն և համահեղինակում է մի քանի ծրագրային արտոնագրեր։ 2014 Տրետիկովը թվականից ստանձնել է Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։ 2016 թվականին գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Քեթրին Մաերը։

Լայլա Տրետիկով
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1978(1978-01-25)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, գործարար և software engineer
ԱշխատավայրWikimedia
Զբաղեցրած պաշտոններՎիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն[3]
Պարգևներ և
մրցանակներ
Stevie մրցանակ[4]
Lila Tretikov Վիքիպահեստում
Տրետիկովի ձայնը. ձայնագրված է Սան Ֆրանցիսկոյում 2014 թվականի սեպտեմբերի 15-ին

Վաղ տարիները և կրթությունըԽմբագրել

Լայլան ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին, Մոսկվայում[5][6]։ Նրա հայրը մաթեմատիկոս էր, իսկ մայրը կինոռեժիսոր[7]։ Նա Նյու Յորք է տեղափոխվել 16 տարեկանում[8]։ Նա անգլերեն է սովորում Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի) ուսանելու տարիներին։ Նա մասնագիտանում է համակարգչային գիտության և մեքենայական ուսուցման բնագավառներում։

Որպեսզի անգլերեն շուտ սովորի, Նյու Յորքում մատուցողուհի է աշխատել։ Կալիֆորռնիայի համալսարանում բացի ինֆորմատիկայից սովորել է նաև արվեստ։ Թողել է համալսարանը բակալավրի աստիճանը անպաշտպան թողնելով։ Զբաղվել է մեքենայական ուսուցմամբում[9]։

1999 թվականին սկսել է աշխատել Sun Microsystems ամերիկյան կազմակերպությունում, ապա հիմնել է GrokDigital կազմակերպությունը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղվել էր մարքեթինգով։ Երեք տարի Լեյլան աշխատել է Telespree կազմակերպությունում։

ԾանոթագրություններԽմբագրել