Լահոհ (երբեմն Լահուհ; արաբ․՝ لحوح‎‎, laḥūḥ; եբրայերեն՝ לֻחוּּח[lɑħɔħ]), ուտեստ սոմալիական խոհանոցից, որը բիսկվիթի պես հաց է։ Այն տարածված է Ջիբութիում, Սոմալիում և Եմենում[1][2]։ Ջիբութիում, եթովպական եղանակով, կոչվում է 𐒋𐒖𐒒𐒃𐒜𐒇𐒙 (canjeero)։ Այն նաև հայտնի է Իսրայելում, որտեղ տարածել են յեմենական հրեաները, որոնք արտագաղթել են այդտեղ[3]։ Եմենում հաճախ վաճառվում է փողոցային վաճառողների կողմից[4]։

Լահոհ
Ենթատեսակնրբաբլիթ և սննդամթերք
Առաջացման երկիր Սոմալի
 Lahoh Վիքիպահեստում

Լահոհը պատրաստվում է խմորից, որը պարունակում է ալյուր, որում ավելացված է փխրեցուցիչ ալյուր, տաք ջուր, խմորասնկեր և մեկ պտղունց աղ։ Խառնուրդը ձեռքով հարվում է մինչև փափկի ու յուղալի դառնա, որից հետո թողնվում է, որպեսզի հասնի խմորման[5]։ Սորգոն լահոհի ալյուրի պատրաստման համար նախընտրելի բույս է համարվում։ Գոյություն ունի ուտեստի քաղցր տարբերակը և մեկ ուրիշ տարբերակ, որը պատրաստում են ձվերով։

Լահոհն ավանդաբար պատրաստվում է մետաղե կլոր վառարանում, որն անավանում են դաավո։ Դրա բացակայության դեպքում ուտեստը նաև կարելի է պատրաստել սովորական թավայի մեջ։

Սովորական սոմալիական նախաճաշն իր մեջ ներկայացնում է երեք կտոր լահոհ, որոնք ուտում են մեղրի, հալած կարագի և մեկ բաժակ թեյի հետ։ Ընթրիքի ժամանակ լահոհն ուտում են կարրիի, ապուրի և շոգեխաշած մսի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Little Business Women Արխիվացված 2011-09-28 archive.today
  2. Mohamed Diriye Abdullahi, Culture and Customs of Somalia, (Greenwood Press: 2001), p. 113.
  3. Hatikva market — the other side of Tel Aviv
  4. Dholas and other straw hats come into season Արխիվացված 2012-03-08 archive.today
  5. «Preparing Lahoh». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լահոհ» հոդվածին։