Լազանիաս (հուն․՝ Λαζανιάς), գյուղ Կիպրոսի Հանրապետության Նիկոսիայի շրջանում։ Գյուղը գտնվում է մայրաքաղաք Նիկոսիայից հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 900 մետր բարձրության վրա՝ Մախերաս վանքի դիմաց։

Գյուղ
Լազանիաս
հուն․՝ Λαζανιάς
Գյուղի համայնապատկերը
ԵրկիրԿիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Շրջան Նիկոսիայի
Մակերես41,2622 կմ²
ԲԾՄ1060 մետր
Խոսվող լեզուներհունարեն
Բնակչություն39 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքlazanias.org
Լազանիաս (Կիպրոս)##
Լազանիաս (Կիպրոս)

Պատմություն խմբագրել

Գյուղի առաջացումը և զարգացումը կապված է 1160 թ. Մախերաս վանքի կառուցման հետ։ Վանքի կուսակրոններ Իգնատին և Պրոկոպին Կիպրոսի կայսր Մանուիլ I Կոմնենոսի հովանու ներքո սկսեցին զարգացնել շրջակա մի քանի գյուղերը, քանի որ վանքը ստացել էր արտոնություններ դրանց նկատմամբ։ Մի քանի վանականներ ծնունդով Լազանիաս գյուղից էին։ Նրանց շարքում էր նաև եպիսկոպոս Անֆիմոսը։

1192 թվականից սկսվեց Կիպրոսի ֆրանկոնացման ժամանակահատվածը և վանքի բոլոր արտոնությունները զրոյականացվեցին, որը բերեց ուղղափառ բնակչության, մասնավորապես վանքի բացասական վերաբերմունքի և կառավարությունը ստիպված մահապատժի ենթարկեց 13 կուսակրոնի։

Գյուղը անվանումը ստացավ այդ իրադարձություններից հետո, որը Լուզինյան ազգանվան հնչյունափոխված տարբերակն է։ Հայտնաբերվել են ավերակներ, որոնք հավանաբար մնացել են Լուսինյանների պալատից։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի տվյալներով գյուղում ապրում է 39 մարդ։ Նարկայումս գյուղում աշխատում է ռեստորան, որտեղ սպասարկվում են Մախերաս վանական համալիրի այցելուները և մոտակա գյուղերի բնակիչներ։ Գյուղը հանդիսանում է լուսանկարչության սիրահարների զբոսանքի վայր։

Ժողովրդագրություն խմբագրել


Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազանիաս» հոդվածին։