Լադոգա լիճ (նկար)

Արխիպ Կուինջիի նկար

«Լադոգա լիճ» («ռուս.՝ Ладожское озеро»), ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի (1841/1842-1910) նկարը, որ ստեղծվել է 1873 թվականին[1] (այլ տվյալներով՝ 1870[2] կամ 1871[3] թվականին)։ Ներկայում Ռուսական պետական թանգարանի հավաքածուի մաս է (ինվ.՝ ЖБ-843)։ Նկարի չափերը՝ 79,5 × 62 սմ[4][5][6]։

Լադոգա լիճ
տեսակգեղանկար
նկարիչԱրխիպ Կուինջի
տարի1871
բարձրություն79,5 սանտիմետր
լայնություն62,5 սանտիմետր
ուղղությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագրություն խմբագրել

«Լադոգա լիճ» նկարն ընդգրկվել է նկարչի՝ հյուսիսային բնությունը պատկերող երեք նկարների շարքում «Վալաամ կղզում» (1873) և «Հյուսիս» (1879) նկարների հետ միասին[7]։

«Լադոգա լիճ» նկարն ստեղծվել է Կուինջիի՝ Լադոգա լճում գտնվող Վալաամ կղզի կատարած ուղևորություններից մեկի ժամանակ։ Կուինջիին գրավել է հյուսիսային բնության խիստ գեղատեսիլությունը՝ ժայռապատ ափեր, անտառային թավուտներ և լճի թափանցիկ ջուր[3]։ Նկարում պատկերված է լճի ավազապատ-քարքարոտ ափը, մերձափնյա քարերը հետզհետե սուզվում են թափանցիկ ջրի տակ և գեղեցիկ լուսարձակում են նրա տակից։ Լճի վրա երևում է ձկնորսների նավակը, իսկ հեռվում սպիտակին է տալիս մեկ այլ նավակի առագաստ։ Հորիզոնի գիծը բավական ներքև է․ նկարի մոտավորապես երկու երրորդն զբաղեցնում է ամպերով պատված երկինքը։

1883 թվականին Կուինջին գրագողություն մեջ է մեղադրել ծովանկարիչ Ռուֆին Սուդկովսկուն (1850—1885), որը եղել է նրա սենյակակիցն այն ժամանակ, երբ ստեղծվել է «Լադոգա լիճ» նկարը[8]։ Կուինջին հայտարարել է, որ Սոււդկովսկու «Մեռյալ անհողմություն» (ռուս.՝ «Мёртвый штиль») նկարը պատճենված է իր «Լադոգա լիճ» նկարից։ Կուինջիի հայտարարությանը կողմ են արտահայտվել մի շարք նկարիչներ (Իվան Կրամսկոյ, Եֆիմ Վոլկով, Իլյա Ռեպին), որոնք նամակ են գրել «Новое время» թերթին՝ պնդելով, որ Սուդկովսկու նկարն «ուղղակի փոխառված» է Կուինջիից։ Մյուս կողմից՝ եղել են այնպիսիք, որ պաշտպանել ե Սուդկովսկուն[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Архип Иванович Куинджи. Галерея картин художника — Ладожское озеро. 1873» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
  2. Виталий Манин. «О творчестве Архипа Ивановича Куинджи» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
  3. 3,0 3,1 Владимир Петров. «Статья к 150-летию Куинджи» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
  4. Государственный Русский музей — Живопись, XVIII — начало XX века (каталог). — Ленинград: Аврора и Искусство, 1980. — С. 156. — 448 с.
  5. «Архип Иванович Куинджи — Ладожское озеро (1873)» (HTML). rodon.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
  6. «Куинджи Архип Иванович — Ладожское озеро, 1873» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 13.07.2012-ին.
  7. «Куинджи — На острове Валааме (1873)» (HTML). www.artprojekt.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
  8. М. П. Неведомский. «Архип Иванович Куинджи. Биография-характеристика, Дебют на выставках (часть 2)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
  9. Владимир Трифонов. «Первоклассный русский маринист» (HTML). Газета Ленинградской области «Вести», www.vesty.spb.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.