Հյուսիս (նկար, Կուինջի)
«Հյուսիս» (ռուս.՝ «Север»), ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի (1841/1842-1910), որ ստեղծվել է 1879 թվականին։ Նկարը պահվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ. 881): Նկարի չափերը՝ 132 × 103 սմ[1][2][3]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Արխիպ Կուինջի |
տարի | 1879 |
բարձրություն | 135 սանտիմետր |
լայնություն | 104,5 սանտիմետր |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
Պատմություն և նկարագրություն
խմբագրել«Հյուսիս» նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1879 թվականին՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 7-րդ ցուցահանդեսում նկարչի 2 այլ աշխատանքների՝ «Անձրևից հետո» և «Կեչիների պուրակ» նկարների հետ միասին[4][5]։
«Հյուսիս» նկարը եղել է Կուինջիի՝ հյուսիսային բնության մասին պատմող երեք նկարների շարքի վերջին նկարը, որում ընդգրկված են նաև «Լադոգա լիճ» (1873) և «Վալաամ կղզում» (1873) նկարները[6]։
«Հյուսիս» նկարում պատկերված է տեսարան դեպի մշուշապատ հարթավայրի հեռուն, որը հորիզոնում միաձուլվում է գորշավուն երկնքին։ Այս բնանկարը խորհրդանշում է հյուսիսային տարածքների անսահմանությունը, բայց միևնույն ժամանակ պատկերված է խոր քնարականությամբ և խստաշունչ բնության նկատմամբ սիրով[4]։
Արվեստագետ Վլադիմիր Պետրովը Արխիպ Կուինջիի ծննդյան 150-ամյակին նվիրված հոդվածում գրել է[7].
«Հյուսիս» նկարում Կուինջին ասես թռչնի թռիչքի բարձրությունից պատկերել է դեպի սառնաշունչ երկրամասի գորշ-սպիտակավուն հեռուն գնացող վեհասքանչ համայնապատկերը՝ նրբորեն փոխանցելով այդ անհրապույր խստաշունչ լայնարձակությունների ինքնատիպ «հմայքի» զգացողությունը։ Շատ արտահայտիչ և նրա արվեստի համար բնութագրական՝ գրանիտե ժայռի վրա աճող սոճու (նկարիչը սիրել է պատկերել նաև սոճիներ, որ արմատներով կառչել են հողին զառիթափի ամենածայրին և համառորեն ձգվում են դեպի երկինք)։
Բնօրինակ տեքստ (ռուս.)В картине «Север» Куинджи как бы с высоты птичьего полёта запечатлел величавую панораму уходящего в седую туманную даль холодного края, тонко передав чувство своеобразной «завороженности» этих неуютных суровых просторов. Очень выразителен и характерен для его творчества мотив растущей на гранитных скалах сосны (художник любил изображать также сосны, вцепившиеся корнями в почву на самом краю обрыва и упрямо тянущиеся к небу).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 329. — 528 с. — ISBN 5-900743-56-X
- ↑ «Архип Иванович Куинджи — Север (1879)» (HTML). rodon.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
- ↑ «Куинджи Архип Иванович — Север, 1879» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 13.07.2012-ին.
- ↑ 4,0 4,1 М. П. Неведомский. «Архип Иванович Куинджи. Биография-характеристика, Куинджи и ТПХВ (часть 3)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
- ↑ М. П. Неведомский. «Архип Иванович Куинджи. Биография-характеристика, Куинджи и ТПХВ (часть 4)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
- ↑ «Куинджи — На острове Валааме (1873)» (HTML). www.artprojekt.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
- ↑ Владимир Петров. «Статья к 150-летию Куинджи» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Архип Иванович Куинджи. Галерея картин художника — Север. 1879» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.