Վալաամ կղզում
«Վալաամ կղզում» (ռուս.՝ «На острове Валааме»), ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի (1841/1842-1910) նկարը, որ ստեղծվել է 1873 թվականին։ Ներկայում պահվում է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուում (ինվ. 873)։ Նկարի չափերը՝ 76 × 130 սմ[1][2][3]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Արխիպ Կուինջի |
տարի | 1873 |
ժանր | բնանկար |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
Պատմություն և նկարագրություն
խմբագրելՆկարն ստեղծվել է Կուինջիի՝ Լադոգա լճում գտնվող Վալաամ կղզի կատարած ուղևորություններից մեկի ժամանակ։ 1873 թվականին «Վալաամ կղզում» նկարը ներկայացվել է ակադեմիական ցուցահանդեսում։ Չնայած այն թվագրված է 1873 թվականով, ենթադրվում է, որ նրա հիմնական մասն ստեղծվել է 1872 թվականին՝ Կուինջիի՝ դեպի Վալաամ կղզի երկրորդ ամառային ուղևորության ընթացքում[4]։ «Վալաամ կղզում» նկարն ընդգրկված է նկարչի՝ հյուսիսային բնությունը պատկերող երեք նկարների շարքում «Լադոգա լիճ» (1873) և «Հյուսիս» (1879) նկարների հետ միասին[5]։
Նկարիչ Իլյա Ռեպինը Կուինջիի նոր աշխատանքի մասին ասել է․ «Բոլորին այն ահավոր դուր է գալիս, և այսօր ինձ մոտ էր եկել Կրամսկոյը․ նա դրանով հիացած է»։ Արդյունքում «Վալաամ կղզում» նկարը դարձել է Կուինջիի առաջին աշխատանքը, որ գնվել է Պավել Տրետյակովի կողմից[4], որն այն ձեռք է բերել հենց 1873 թվականի ցուցահանդեսից։ 1878 թվականին «Վալաամ կղզում», «Чумацкий тракт в Мариуполе]]» (1875, Տրետյակովյան պատկերասրահ), «Ուկրաինական գիշեր» (1876, Տրետյակովյան պատկերասրահ) և «Տափաստան» (ռուս.՝ «Степь», 1875, Յարոսլավլի պատկերասրահ) նկարների համար Կուինջին ստացել է առաջին աստիճանի դասային նկարչի կոչում[1]։
Նկարում պատկերված է կղզու վայրի ափը արծաթավուն նախաամպրոպային լուսավորմամբ։ Առաջին պլանում երկու ծառեր են՝ սոճի և կեչի, որ աճել են ճաքած գրանիտի միջից ու կանգնած են լիճը թափվող առվակի ափին, որ պատված է կնյունով։ Հետին պլանում մութ անտառն է ու լճափը[6]։
Արձագանքներ
խմբագրելԱրխիպ Կուինջիի արվեստին նվիրված հոդվածում արվեստագետ Վիտալի Մանինը նշել է[4]․
«Վալաամ կղզում» նկարը Կուինջիի վերջին ստեղծագործությունն է, որտեղ բնության անմիջական ընկալումը, որ աչքի է ընկնում սուր հոգեբանական լարվածությամբ, տոգորված չէ սոցիալական անկարգավորվածության դեռ աչք ծակող զգացումով։ «Վալաամ կղզում» նկարը ցույց է տվել, որ Կուինջիի վարպետությունը համեմատվել է իր ժամանակի առաջատար բնանկարիչների գեղանկարչական ունակության հետ։ Կուինջին դարձել է հայտնի նկարիչ։
Բնօրինակ տեքստ (ռուս.)«На острове Валааме» — последнее произведение Куинджи, где непосредственное восприятие природы, отмеченное острой психологической напряжённостью, не заслоняется ещё пронзительным чувством социальной неустроенности. Картина «На острове Валааме» показала, что мастерство Куинджи сравнялось с живописным уменьем ведущих пейзажистов его времени. Куинджи стал известным художником.
Արվեստագետ Վլադիմիր Պետրովը Կուինջիի 150-ամյակին նվիրված հոդվածում գրել է[6]․
Վալաամի բնությունը եղել է համապատասխան Կուինջիի հզոր, տարերային էությանը, և նա ստեղծել է այնտեղ մի շարք բնանկարներ, որ արդեն լիովին բացահայտել են նրա շնորհի ինքնակայությունը։ Դա առաջին հերթին «Լադոգայի լիճ» (1871, Ռուսական պետական թանգարան) և «Վալաամ կղզում» (1873, Տրետյակովյան պատկերասրահ) նկարներն են։ Թերևս հատկապես արտահայտիչ է վերջին նկարը, որտեղ նկարիչը գեղեցիկ արծաթավուն երանգով պատկերել է նախաամպրոպային անհանգիստ լույսով լուսավորված կղզու վայրի ափը, որի վրա կուտակվում են ամպերը։ Ճաքած գրանիտը, սոճին ու կեչին առաջին պլանում, մռայլ փշատերև անտառը հեռվում, մութ թափանցիկ ջրում տարուբերվող կնյունը և թռչող միայնակ թռչունը․ ամեն ինչ այստեղ Կուինջիի կողմից պատկերվել է կյանքի զգացողության հատուկ «թանձրությամբ» և արժանացել է բարձր գնահատականի ժամանակակիցների, այդ թվում նաև Դոստոևսկու կողմից, որը գրել է․ «Մթություն․․․ խոնավությունն ասես թափանցում է ձեր մեջ․․․ Ի՞նչ կա այստեղ առանձնահատուկ․․․ Բայց այնուամենայնիվ ինչքան լավն է այն»։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Природа Валаама оказалась под стать мощной, стихийной натуре Куинджи, и он создал там ряд пейзажей, уже в полную меру обнаруживших самобытность его дарования. Это прежде всего «Ладожское озеро» (1871, ГРМ) и «На острове Валааме» (1873, ГТГ). Пожалуй, особенно выразительна последняя картина, где художник в красивом серебристом тоне запечатлел освещённый тревожным предгрозовым светом дикий берег острова, над которым сгущаются тучи. Потрескавшийся гранит, сосна и берёза на первом плане, мрачный бор вдали, колышащаяся в темной прозрачной воде осока и летящая одинокая птица — всё здесь изображено Куинджи с особой «густотой» чувства жизни и вызвало высокую оценку современников, в том числе Ф.М. Достоевского, писавшего: «Мгла… сырость вас будто пронизывает всего… Что тут особенного?.. А между тем как это хорошо!»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 326—327. — 528 с. — ISBN 5-900743-56-X
- ↑ «Архип Иванович Куинджи. Галерея картин художника — На острове Валааме. 1873» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
- ↑ «Куинджи Архип Иванович — На острове Валааме, 1873» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 13.07.2012-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Виталий Манин. «О творчестве Архипа Ивановича Куинджи (часть 3)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12.07.2012-ին.
- ↑ «Куинджи — На острове Валааме (1873)» (HTML). www.artprojekt.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
- ↑ 6,0 6,1 Владимир Петров. «Статья к 150-летию Куинджи (часть 2)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.