Լագունա դել Լախա ազգային պարկ

Լագունա դել Լախա ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional Laguna del Laja), ազգային պարկ Չիլիում։

Լագունա դել Լախա ազգային պարկ
Laguna del Laja National Park
Տեսակազգային պարկ
Երկիր Չիլի
ՎարչատարածքԲիոբիո
Հիմնվել է1958
Մակերես119 կմ²
ԲԾՄ2612 մետր
Անվանված էLaja Lake?
Լագունա դել Լախա ազգային պարկը գտնվում է Չիլիում
Լագունա դել Լախա ազգային պարկ

Աշխարհագրություն խմբագրել

Պարկն առանձնանում է իր լեռնային լանդշաֆտներով, որոնց հիմնական գրավչությունն են Անտուկո հրաբուխը, Սիեռա Վելուդան և Լախա լիճը։ Պահպանվող տարածքը կրում է վերջինիս անունը, սակայն այն միայն սահմանակցում է պարկին։ Լագունա դել Լախա ազգային պարկի բարձրությունը տատանվում է 976 մետրից մինչև 3585 մետր՝ Սիեռա Վելուդայում։ Թեև ձյան քանակությունը Անտուկո հրաբխի վրա այդքան էլ շատ չէ, սակայն այն զարդարում է հարավային երկու խոշոր գագաթները նույնիսկ ամռան ընթացքում։ Լեռնաշղթաները և խորը հովիտները հատում են այս խորդուբորդ շրջանը, որում իրար են հաջորդում ժայռերն ու փարթամ բուսականությունը[1]։ Եվս մեկ գագաթ պարկում Սերրո Կոնդորն է, որն ունի ընդամենը 1668 մետր բարձրություն։

Պարկը կազմում է Բիո-Բիո գետի ավազանի մի մասը։ Լախա գետի որոշ փոքրիկ վտակներ ծնունդ են առնում ազգային պարկում։

Կենսաբանություն խմբագրել

Պարկը գտնվում է Վալդիվյան անտառների էկոշրջանում[2]։

Այն վայրի կենդանիների ապաստարանն է. այստեղ են բնակվում պումաներ և աղվեսներ (մասնավորապես՝ հարավամերիկյան գորշ աղվեսը և անդյան աղվեսը)։ Հայտնաբերվել է թռչունների 47 տեսակ[3]։

Պարկում կան վտանգված ու հազվագյուտ բուսատեսակներ, դրանց թվում են` ավստրոցեդրուսը, արաուկարիան և այլն[3]։

Զբոսաշրջություն խմբագրել

Ազգային պարկի սահմաններում և շրջակա տարածքներում կարելի է իրականացնել լեռնագնացություն, արշավներ, դահուկային սպորտ ու ձկնորսություն։

Լագունա դել Լախա ազգային պարկի համայնապատկեր։ Աջ մասում վեր է խոյանում Անտուկո հրաբուխը


Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cerro Antuco and Laguna de Laja, Chile». EO Newsroom: New Images. NASA. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
  2. Olson, D. M, E. Dinerstein; և այլք: (2001). «Terrestrial Ecoregions of the World: A New Map of Life on Earth». BioScience. 51 (11): 933–938. doi:10.1641/0006-3568(2001)051[0933:TEOTWA]2.0.CO;2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 «Áreas Silvestres». Región del Bío Bío. Sernatur. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լագունա դել Լախա ազգային պարկ» հոդվածին։