Հարավամերիկյան գորշ աղվես

Հարավամերիկյան գորշ աղվեսը (լատին․՝ Lycalopex griseus) աղվեսի տարատեսակ է, որը բնակվում է միայն Հարավային Ամերիկայում՝ Արգենտինայում և Չիլիում։ Ունի բազմաթիվ անվանումներ՝ արգենտինական աղվես, պատագոնյան աղվես, չիլլա, գորշ զորրո և այլն։

Հարավամերիկյան գորշ աղվես
Հարավամերիկյան գորշ աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Հարավամերիկյան գորշ աղվես
Լատիներեն անվանում
Lycalopex griseus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին բնութագիր խմբագրել

 

Հարավամերիկյան գորշ աղվեսը չափսերով փոքր կենդանի է։ Նա կշռում է մոտ 2,5 - 4 կգ։ Մարմնի երկարությունը 45-70 սմ է։ Արուները ավելի մեծ են քան էգերը։ Ունի մոխրագույն գունավորում։ Ականջների ծայրերը, պոչը և մեջքի կենտրոնական մասը ավելի մուգ են։

Սնունդը խմբագրել

 
 

Հարավամերիկյան գորշ աղվեսը սնվում է մանր կենդանիներով՝ կրծողներ, նապաստակներ, փոքր թռչուններ, գորտեր, թռչունների ձվեր, մողեսներ և այլն։

Բազմացումը խմբագրել

Այս կենդանին քիչ ուսումնասիրված է, այդ իսկ պատճառով քիչ տեղեկություն է հայտնի նրա մասին։ Հայտնի է, որ նրանք բազմանում են մարտին։ Ծնվում են 2-4 ձագեր։

Ապրելավայրը խմբագրել

Հարավամերիկյան գորշ աղվեսը հանդիպում է Արգենտինայում և Չիլիում։ Ապրում է հիմնականում Անդյան լեռներում և դրանց հարող տարածքներում։ Նա ապրում է Արգենտինայի արևմտյան հատավածում։ Տեղեկություններ կան, որ այս կենդանին հանդիպում է նաև Պերուում, բայց դա չի հաստատվել։ Այս աղվեսը կարող է ապրել կլիմայական տարբեր պայմաններում՝ չոր և քարքարոտ լեռներում, տրոպիկական անտառներում, տարբեր տաք ու սառը վայրերում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավամերիկյան գորշ աղվես» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավամերիկյան գորշ աղվես» հոդվածին։