Լաբիաու դղյակ
Լաբիաու դղյակ, Պոլեսկում գտնվող Տևտոնական միաբանության դղյակ։ ՌՍՖՍՀ Նախարարների խորհրդի 1960 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ Լաբիաու դղյակը համարվում է պետության կողմից պահպանվող տարածք և ընդգրկված է Կալինինգրադի մարզի դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։ Ներկայումս դղյակը օգտագործվում է որպես թանգարան, այնտեղ է տեղակայված նաև տիկնիկային թատրոնը։ Ռուս Ուղղափառ եկեղեցու սեփականությունն է։
![]() | |
Տեսակ | դղյակ և ճարտարապետական հուշարձան |
Վարչական միավոր | Պոլեսկ |
Երկիր | ![]() |
Կառուցված | 1258 |
![]() | |
![]() | |
![]() |
Պատմություն խմբագրել
1277-1280 թվականներին Տևտոնների պրուսական փայտյա և հողաշեն ամրոցի տարածքում կառուցվում է քարե դղյակ, որը էլբա գետի անվանմամբ 1330 թվականին կոչվում է Լաբիաու։ 1360 թվականին կառուցվում է աղյուսե և քարե 4 շինություն, որոնք շրջապատված էին պատով և ջրափոսով։ 1454 թվականին Պրուսական Միությունը սկսում է ամրոցի գրոհը, բայց Ալբրեխտ Շպարուկելի կողմից ղեկավարվող պաշտպանները հետ մղեցին բոլոր գրոհները։
1519 թվականի մայիսին այստեղ կայանում է հանդիպում Տևտոնական միաբանության մագիստր Ալբրեխտի և Վասիլի III-ի դեսպանների միջև։ Միաբանության աշխարհիկացումից հետո դղյակը անցնում է դուքս Ալբրեխտի տիրապետության ներքո։ 1526 թվականին Ալբրեխտը դղյակը նվիրում է իր հարսնացուին` Դորոտե Դատսկուն։ Դորոտեի մահից հետո դղյակի սեփականատեր է դառնում դուքս Ալբրեխտի երկրորդ կինը` Աննա Մարիա Բրաունշվեյգսկայան։ 1564 թվականին ասպետական դահլիճը նկարազարդվում է իտալացի պալատական նկարիչ Իոհան Բապտիստի կողմից։
1656 թվականի նոյեմբերի 20-ին Լաբիաուում կայացավ Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավի և Բրանդենբուրգյան կուրֆյուրստ Ֆրիդրիխ Վիլհելմի նշանավոր հանդիպումը, որի արդյունքը դարձավ լեհական կախվածությունից ազատագրումը։
1860 թվականին դղյակը վերակառուցվեց, այնուհետև օգտագործվեց որպես բանտ։ 1917 թվականին դղյակը հրդեհվեց։ 1948 թվականից մինչև 1963 թվականը եղել է խորհրդային բանտ, այնուհետև հատկացվել է «Յանտար» ԼԿՍ-ին։ Երբ այն գործարան էր, փոխվեց ներքին տարածքը, աստիճանները, միջանցքը։ 1968 թվականին կարճ միացման հետևանքով հրդեհ բռնկվեց, որի հետևանքով ավերվեց տանիքը և վերին հարկերի մի մասը։ Հետագայում գործարանը փակվեց և դղյակը տրվեց վարձակալությամբ։ Ամրոցից մնացել են միայն պատերն ու նկուղները։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Объекты культурного наследия федерального значения Калининградской области»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-09-ին։ Վերցված է 2018-06-16
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լաբիաու դղյակ կատեգորիայում։ |