«Լ'Արմենի» («L’Arménie»), քաղաքական և գրական ամսաթերթ։

Լ'Արմենի
Տեսակպարբերական
Լեզուֆրանսերեն
Հիմնադրվել է1889
ԳրասենյակԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Փարիզ, Ֆրանսիա
Լուծարվել է1906

Պատմություն

խմբագրել

Լույս է տեսել 1889-1898 թվականներին Լոնդոնում, 1898-1906 թվականներին՝ Փարիզում՝ ֆրանսերեն (1889 թվականին՝ նաև անգլերեն)։ Խմբագիր-հրատարակիչը եղել է Մինաս Չերազը։

Տպագրել է նյութեր հայոց պատմության, հայ գրականության, մշակույթի վերաբերյալ, լուսաբանել է Հայկական հարցը, հանդես եկել Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ գործադրվող բռնությունների դեմ։

Պարբերականին աշխատակցել են նաև օտարազգի հեղինակներ։ Արժեքավոր են Օ. Բենարի՝ հայ պոեզիային նվիրված «Առ հայ բանաստեղծները» (1899) ուսումնասիրությունը, «Ֆրանսիան և Եվրոպան առ Հայաստան» (1901) հոդվածը, Դ’ Ավելինի «Հայաստանի ժողովրդական գրականությունը» (1904) և այլ գործեր։ Տպագրել է նաև Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի, Պետրոս Դուրյանի և հայ այլ գրողների ստեղծագործություններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։