Պավել Շիլինգովսկի
Պավել Ալեքսանդրովիչ Շիլինգովսկի (փետրվարի 28, 1881, Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 5, 1942[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային նկարիչ։
Պավել Շիլինգովսկի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1881 |
Ծննդավայր | Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 5, 1942[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Օդեսայի գեղարվեստական ուսումնարան (1900) և Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1914) |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և համալսարանի դասախոս |
Թեմաներ | Կերպարվեստ[2] և գեղանկարչություն[2] |
Ուսուցիչ | Դմիտրի Կարդովսկի |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Pavel Alexandrovich Shillingovsky Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1895-1900 թվականներին սովորել է Օդեսայի գեղարվեստի ուսումնարանում, 1901 -1914 թվականներին՝ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Շիլինգովսկիի գծանկարով խիստ, դասական փորագրություն հիշեցնող օֆորտներն ու փայտագրությունները (բնանկար, դիմանկար) աչքի են ընկնում նրբագծի հստակությամբ։ Ստեղծել է նաև երփնագիր և վիմագիր աշխատանքներ։ Գործերից են «Բեսարաբիա» նկարաշարը (օֆորտ, 1913), «Պաշարված քաղաքը» (1941-1942), Կառլ Մարքսի դիմանկարը (փայտագրություն, 1933), Հոմերոսի «Ոդիսականի» նկարազարդումները (հրատարակվել է 1935 թվականին)։ 1925 թվականին եղել է Հայաստանում, ստեղծել «Բերդի պարիսպը։ Երևան», «Սևանա վանքը», «Գեղարդի վանքը», «Հռիփսիմեի վանքը» մատիտանկարները (չորսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահում, Երևան)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Шиллинговский Павел Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Շիլինգովսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 495)։ |