Իրո Վալլար

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Իրո Նիկոլյա Վալլար (ֆր.՝ Hiro Nicolas Vallar, հոկտեմբերի 22, 1983(1983-10-22)[1], Պապեետե, Ֆրանսիա), տահիտցի և Ֆրանսացի ֆուտբոլիստ, Պապեետե քաղաքի «Դրեգոն» ֆուտբոլային ակումբի և Տահիտիի հավաքականի կենտրոնային պաշտպան: 2012 թվականի Օկեանիայի ֆուտբոլի կոնֆեդերացայի հաղթող է և մրցաշարի Ոսկե գնդակի դափնեգիր` որպես լավագույն ֆուտբոլիստ[2]:

Football pictogram.svg
Իրո Վալլար
ֆր.՝ Nicolas Vallar
Nicolas Vallar.jpg
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1983(1983-10-22)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Պապեետե, Ֆրանսիա
Հասակ 183 սանտիմետր

ԿարիերաԽմբագրել

Ֆուտբոլում իր առաջին քայլերը Վալլարն սկսել է Անժե ֆուտբոլային ակումբում, որտեղից 2001 թվականին տեղափոխվել է ֆրանսական «Մոնպելիե» ֆուտբոլային ակումբի պահեստային թիմ, որը հանդես է գալիս Ֆրանսիայի սիրողական առաջնությունում, Ֆրանսիայի դիվիզիոնում 4-րդն է: 2003 թվականի Նիկոլյան լքել է «Մոնպելիեն» և տեղափոխվել է «Սետ», որտեղ հանդես է եկել երեք տարի և 2005 թվականին թիմի հետ դուրս է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոն, բայց արդեն մյուս խաղաշրջանում կրկին վերադարձել է Ֆրանսիայի ֆուտբոլի երրորդ դիվիզիոն: Երկրորդ դիվիզիոն տեղափոխվելը, չնայած որ «Սետը» 2004/05 թվականներին գրավել է միայն երրորդ տեղը, կապված էր նրա հետ, որ երկրորդ տեղը գրաված «Վալանդը» դուրս էր եկել մրցույթից: «Սետի» կազմում Վալլարը մասնակցել է 44 խաղի և խփել է մեկ գնդակ:

Երկրորդ դիվիզիոնում «Սետի» կազմում խաղալով ընդամենը 7 խաղ` Նիկոլյան 2006 թվականին որոշել է տեղափոխվել պորտուգալական «Պենաֆիել» ակումբ: Ոչ մի անգամից մեկնարկային կազմում դաշտ դուրս չգալով` Վալլարն արդեն մյուս տարի տեղափոխվել է ֆրանսիական ծովափնյա Ռեյունյոն շրջանի «Էկսելիոր» ակումբ: 2008 թվականին պաշտպանը նորից վերադառնում է Ֆրանսիա և 2008/09 թվականներին անցկացրել է «Մոնսո Բուրգոն» ակումբի կազմում` մասնակցելով Ֆրանսիայի սիրողական առաջնությանը:

2010 թվականին Նիկոլյան վերադառնում է հայրենիք և պայմանագիր կնքում «Դրեգոն» ակումբի հետ, որի կազմում 2011/12 խաղաշրջանում հաղթում է Տահիտիի առաջնությունը, ինչի արդյունքում խաղացողին հրավիրել են երկրի ազգային հավաքականի հիմնական կազմում խաղալու[3]:

ՀավաքականԽմբագրել

2001 թվականին Նիկոլյա Վալլարը հրավիրվել է Տահիտիի երիտասարդական առաջնություն, որի կազմում անց է կացրել 3 խաղ և գոլ է խփել Նոր Կալեդոնիայի դեմ խաղում (6:2):

«Դրեգոն» ակումբի հաղթանակից հետո պաշտպանն առաջին անգամ հրավիրվել է երկրի հավաքականի հիմնական կազմում խաղալու և մասնկացելու 2012 թվականի Օվկիանիայի երկրների գավաթին: Մրցաշարի ժամանակ Նիկոլյան եղել է թիմի ավագը: Գավաթի խաղարկության ժամանակ Վալլարը մասնակցել է իր թիմի բոլոր 5 խաղերին` տուգանային հարվածով խփելով 2 գոլ:

Առաջին անգամ աչքի է ընկեր 2012 թվականի հունիսի 3-ին` Նոր Կալեդոնիայի դեմ խաղում (4:3, փոխարինվել է 66-րդ րոպեին)[4], երկրորդ անգամ` հունիսի 5-ին, Վանուատուի դեմ խաղում (4:1, խաղացել է ամբողջ հանդիպման ընթացքում)[5]:

Եզրափակիչը խաղում, որը տեղի է ունեցել հունիսի 10-ին, տահիտցիները 1:0 հաշվով հաղթել են Նոր Կալեդոնիային հավաքականին և դարձել առաջին թիմը, որն Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականից և Նոր Զելանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականից բացի կարողացել է հաղթել Օվկիանիայի երկրների գավաթը: Տահիտցիներն ավտոմատ կերպով դուրս են եկել ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2013 Բրազիլիայում, իսկ Նիկոլյա Վալլարը պարգևատրվել է «Ոսկե գնդակով» և ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող:

ՁեռքբերումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

«Դրեգոն»
  • Տահիտիի առաջնություն. 2011/12
Տահիտիի առաջնություն
  • Օվկիանիայի երկրների գավաթ. 2012

ԱնձնականԽմբագրել

  • Օվկիանիայի երկրների գավաթ. 2012

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Tahiti crowned kings of Oceania»։ www.oceaniafootball.com։ 10 июня 2012։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-04-ին։ Վերցված է 18 июня 2012  (անգլ.)
  3. «Ligue wraps up with Dragon on top»։ www.oceaniafootball.com։ 24 апреля 2012։ Վերցված է 18 июня 2012  (անգլ.)
  4. «Tahiti - New Caledonia 4:3 (3:0)»։ ФИФА։ 3 июня 2012։ Վերցված է 18 июня 2012  (անգլ.)
  5. «Tahiti - Vanuatu 4:1 (2:0)»։ ФИФА։ 5 июня 2012։ Վերցված է 18 июня 2012  (անգլ.)

Արտաքին հղումներԽմբագրել