Իրիս Ուեսթման (անգլ.՝ Iris Westman, օգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1905, Անետա, Նելսոն, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ - հունվարի 3, 2021(2021-01-03)[1], Northwood, Grand Forks County, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ[2]), ամերիկացի ուսուցչուհի, գրադարանավարուհի, երկարակյաց կին, մահից առաջ հանդիսացել է ԱՄՆ-ի երկրորդ տարեց կենդանի անձը՝ Հեսթեր Ֆորդից առաջ։

Իրիս Ուեսթման
անգլ.՝ Iris Westman
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1905
ԾննդավայրԱնետա, Նելսոն, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 3, 2021(2021-01-03)[1] (115 տարեկան)
Մահվան վայրNorthwood, Grand Forks County, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունուսուցչուհի և գրադարանավար

ԿենսագրությունԽմբագրել

Իրիսը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 28-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի Անետա քաղաքում[3]՝ Նիկոլաս Ուեսթմանի և Մաթիլդա Էրիկսոնի ընտանիքում։ Իրիսը եղբայրների հետ մեծացել է ֆերմայում, ունեցել է նաև քույրեր, որոնք մահացել են, երբ Իրիսը եղել է փոքր։

1928 թվականին Իրիսն ավարտել է Հյուսիսային Դակոտայի համալսարանը[4], որից հետո դասավանդել է մի քանի գյուղական դպրոցներում, այնուհետև տեղափոխվեց Մինեսոտա նահանգի Ուերտինգթոն քաղաք։

1990 թվականին նա վերադարձել է Հյուսիսային Դակոտա և ապրել իր ֆերմայից մի փոքր հեռու։

106 տարեկան հասակում նա վայր է ընկել, ինչի արդյունքում ենթարկվել է ազդրի հոդի վիրահատության։ Դրանից հետո նա տեղափոխվել ծերանոց[5]։

Իրիսը երբեք ամուսնացած չի եղել։ 114 տարեկանում նա քայլում էր քայլակի հետ և համեմատաբար ուներ լավ առողջություն։ Նա լսում էր աուդիոգրքերը, որոնք փոխարինում էին սովորականներին, քանի որ այլևս չէր կարողանում կարդալ դրանք։

Մահացել է 2021 թվականի հունվարի 3-ին[6]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել