Իրիս Միտենար
Իրիս Միտենար (ֆր.՝ Iris Mittenaere, հունվարի 25, 1993[1][2], Լիլ), ֆրանսիացի մոդել, որը ստացել է «Միսս Տիեզերք 2016» թագը 2017 թվականի հունվարի 30-ին Ֆիլիպիններում, Մանիլայում: Դարձել է երկրորդ «Միսս Տիեզերքը» Ֆրանսիայից Քրիստիան Մատելից հետո, որը ստացել է այդ տիտղոսը 1953 թվականին:
Իրիս Միտենար | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 25, 1993[1][2] (28 տարեկան) |
Ծննդավայր | Լիլ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Lille University of Health and Law? և Lycée des Flandres? |
Մասնագիտություն | ատամնաբույժ և մոդել |
Iris Mittenaere Վիքիպահեստում |
Կենսագրություն և կարիերաԽմբագրել
ՄանկությունԽմբագրել
Իրիս Միտենարը ծնվել է 1993 թվականի հունվարի 25-ին Լիլ քաղաքում: Հայրը՝ Իվ Միտենարը, պատմության և աշխարհագրության ուսուցիչ է, մայրը՝ Լորանս Դրյուարը, դպրոցի ուսուցչուհի և դասախոս: Իրիսն ունի եղբայր, քույր և խորթ քույր: Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա եղել է 3 տարեկան[3]:
Միտենարը հաճախել է Ստենվորդի դպրոց, որտեղ բնակվել է մոր հետ միասին: 2011 թվականին ավարտել է լիցեյը՝ գիտության բնագավառում աստիճանով: Ավարտելուց հետո վերադարձել է Լիլ, որտեղ ընդունվել է Université Lille II: Այնտեղ սովորել է ատամնաբուժություն: Ուսումն ավարտելուց հետո ծրագրում է դառնալ ատամնային վիրաբույժ[4]:
Գեղեցկության մրցույթներԽմբագրել
Miss France 2016Խմբագրել
Միտենարը ներկայացնում էր Նոր Պա դը Կալեն «Միսս Ֆրանսիա 2016»-ում: 2015 թվականի դեկտեմբերի 19-ին նա ստացել է «Միսս Ֆրանսիա» թագը նախորդ տարվա հաղթող Կամիյ Սերֆից, ով ներկայացնում էր Լիլը[5]:
Miss Universe 2016Խմբագրել
Միտենարը մասնակցել է Միսս Տիեզերք 2016 մրցույթին, որտեղ հաղթանակ է տարել[6][7]: Երբ նա հաղթել է մրցույթի եզրափակիչը, դարձել է 1990 թվականի սկսած՝ առաջին եվրոպացի հաղթողը: Նա դարձել է նաև երկրորդ աղջիկն իր երկրից, Քրիստիան Մարելից հետո, ով հաղթել է այդ մրցույթում 1953 թվականին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=mittenaerei
- ↑ «Iris Mittenaere»։ gala.fr (French)։ Վերցված է հունվարի 30, 2017
- ↑ «Iris Mittenaere élue Miss Flandre 2015»։ lavoixdunord.fr (French)։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին։ Վերցված է հունվարի 30, 2017
- ↑ «Meet Miss France 2016»։ France 24։ դեկտեմբերի 20, 2015
- ↑ Mehta Ankita։ «Miss Universe 2016 winner is Miss France Iris Mittenaere»։ ibtimes։ Վերցված է հունվարի 30, 2017
- ↑ McDermott Maeve (հունվարի 30, 2017)։ «Miss France Iris Mittenaere is crowned Miss Universe 2017»։ USA Today
Արտաքին հղումներԽմբագրել
- Congratulations to MISS UNIVERSE 2016(չաշխատող հղում)