Իրինա Մուսայելյան

երգչուհի, խմբավար

Իրինա Բորիսի Մուսայելյան (հունվարի 8, 1951(1951-01-08), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, խմբավար, մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ։

Իրինա Մուսայելյան
Ծնվել էհունվարի 8, 1951(1951-01-08) (73 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտություներգչուհի
ԱշխատավայրԼենկոմ թատրոն
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Իրինա Մուսայելյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 8-ին Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի Մ. Մ. Իպոլիտով-Իվանովի անվան պետական ուսումնարանի դաշնամուրի, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի վոկալի և խմբավարության բաժինները, կատարելագործվել Երևանի պետական կոնսերվատորիաում (Գոհար Գասպարյանի դասարան)։

1977 թվականից երգեցողություն է դասավանդել Մոսկվայի մանկավարժական համալսարանում, 1985 թվականից՝ «Լենկոմ» թատրոնում[1], 1996 թվականից՝ Ռուսաստանի թատերարվեստի ակադեմիայում, 2003 թվականից՝ «Et cetera» թատրոնում։

«Լենկոմ»-ում Իրինա Մուսայելյանը՝ որպես երաժշտական մասի ղեկավար, մասնակցել է «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը», «Թագավորական խաղեր», «Խաբեություն», «Բարբարոսն ու Հերետիկոսը» ներկայացումների բեմադրություններին[2] (մի քանիսում՝ որպես մեներգչուհի)։ Երգել է նաև Մոսկվայի կամերային երգչախմբում։

1994 թվականին ստեղծել է (կոմպոզիտոր և դիրիժոր Ա. Վ. Լավրովի հետ) երաժշտական ներկայացման նոր ժանր՝ կլասիկ-սեյշն։ 1996 թվականին թողարկել է «Ավե Մարիա» ձայներիզը, որի բեմական տարբերակը՝ «Վիա Դոլորես» ներկայացումը, բարձր է գնահատվել Ա. Պ. Չեխովի անվան թատերական փառատոնում, ներկայացվել է նաև Հայաստանում՝ քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի կապակցությամբ (գլխավոր դերում՝ Իրինա Մուսայելյան)։

Իրինա Մուսայելյանը մենահամերգներով հանդես է եկել Կիևում, Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Բոգոտայում։

Մրցանակներ խմբագրել

Գոհար Գասպարյանի անվան մրցանակի դափնեկիր է։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։