Իրինա Կարապետյանց

հայ պատմաբան

Իրինա Վլադիմիրի Կարապետյանց (սեպտեմբերի 1, 1955(1955-09-01)[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (2000):

Իրինա Կարապետյանց
Ծնվել էսեպտեմբերի 1, 1955(1955-09-01)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1998) և պրոֆեսոր (2000)
Մասնագիտությունպատմաբան

Կենսագրություն խմբագրել

Իրինա Կարապետյանցը ավարտել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Պատմաարխիվային ինստիտուտը (1979, Մոսկվա), Բարձրագույն մասնագիտական արխիվային դասընթացներ է անցել Փարիզում։ Վերապատրաստվել է Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար ձեռնարկություններում, դասախոսել է Ժնևի և Միչիգանի համալսարաններում։ 1995 թվականից եղել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոռեկտորը, 2003-2005 թվականներին` ռեկտորի պաշտոնակատար, 1999 թվականից միաժամանակ՝ Պատմաարխիվային ինստիտուտի ամբիոնի վարիչ[2]։

Աշխատությունները վերաբերում են Արևմտյան Եվրոպայի ու ԱՄՆ-ի գիտատեխնիկական և տնտեսագիտական արխիվների կազմակերպմանն ու գործունեությանը, ՌԴ պետական և գերատեսչական գիտատեխնիկական արխիվների ուսումնասիրությանը։ Հեղինակ է բուհական դասագրքերի[3][4]։

Պարգևներ խմբագրել

  • ԺՏՆՑ մեդալ ազգային ստանդարտների և Տնտեսական փոխօգնության խորհրդի ստանդարտների մշակման համար (1985)
  • Գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի շնորհակալագիր (1986)
  • Մոսկվայի 850-ամյակին նվիրված մեդալ (1997)
  • Ֆրանսիայի Հանրապետության ակադեմիական արմավենու ճյուղ՝ ռուս-ֆրանսիական համագործակցության ամրապնդման գործում ունեցած դերի համար (2003)

Աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14798
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 727։
  3. «Карапетянц Ирина Владимировна – биография | VIPERSON». viperson.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  4. «Карапетянц Ирина Владимировна». www.iek.edu.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  5. КАРАПЕТЯНЦ ИРИНА ВЛАДИМИРОВНА