Իրեն Կալըպճյան

հայ նկարիչ

Իրեն Կալըպճյան (1910, Փարիզ - ...), ֆրանսահայ նկարչուհի։

Իրեն Կալըպճյան
Ծնվել է1910
ԾննդավայրՓարիզ
Վախճանվել է-
Ազգությունֆրանսահայ
ԿրթությունՓարիզի գեղարվեստի դպրոց
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն խմբագրել

1931-1940 թվականներին սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում։ Ստեղծել է նատյուրմորտներ, դիմանկարներ, նաև կրոնական թեմաներով կտավներ[1]։ 1947 թվականին Կալըպճյանը տեղափոխվել է Նյու Յորք, 1949 թվականին բացել իր գեղանկարչական գործերի ցուցահանդեսը։

Մրցանակներ խմբագրել

  • Փարիզի Անիեպ սրահի բրոնզե մեդալ, 1934
  • Հռոմի միջազգային ցուցահանդեսի 1-ին մրցանակ, («Վեներայի ծնունդը»` 1935)
  • Փարիզի միջազգային ցուցահանդեսի մրցանակ («Քրիստոսը Ձիթենյաց լեռան վրա»՝ 1937)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.