Իրբիտի ժողովրդական կենցաղի թանգարան

Իրբիտի ժողովրդական կենցաղի թանգարան, մասնավոր պատմագավառագիտական թանգարանային համալիր, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Իրբիտ քաղաքում։

Իրբիտի ժողովրդական կենցաղի թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԻրբիտ
Հիմնադրվել է2011
Կայքirbit-imnb.ru

ՊատմությունԽմբագրել

Թանգարանը բացվել է 2011 թվականի մայիսի 23-ին քաղաքի գործարար և հասարակական գործիչ Միխայիլ Իվանովիչ Սմերդովի հավաքած` XIX դարի վերջի - XX դարի առաջին կեսի ժողովրդական կենցաղի առարկաների մասնավոր հավաքածուի հիման վրա[1]։

Թանգարանը բացվել է նախկին օղու գործարանի լքված շենքում։

2017 թվականի հունվարի 17-ին թանգարանի հավաքածուն մասամբ վնասվել է հարևանությամբ գտնվող ճարտարապետության հուշարձանի` XIX դարի առանձնատան (որը գտնվում էր վթարային վիճակում) տանիքի փլուզման հետևանքով[2]։

ՀավաքածուԽմբագրել

Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 10 000 ցուցանմուշ, այդ թվում` ինքնաեռների խոշոր հավաքածու (ավելի քան 300 հատ)։ Յուրահատուկ ցուցանմուշ է 415 լիտր ծավալով ինքնագնաց ինքնաեռը, որը գրանցվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում[3]։

Թանգարանում ներկայացված են ռուսական վառարաններ, կավե կճուճներ, բռնելիքներ, վերնաշապիկներ, սարաֆաններ, իլիկներ, թուջե կճուճներ, ճախարակներ, արդուկներ, աթոռներ, պատի ժամացույցներ, սրբապատկերներ, այնպիսի կենդանիների խրտվիլակներ, ինչպիսիք են կզաքիսները, նապաստակները, աղվեսները, գորշուկները և վարազները։ Զբոսաշրջիկների համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում «Ռուսական խոհանոց» ցուցասրահը, որտեղ մատուցվում են սլավոնական ուտեստներ` բլիթներ, թթվասեր, կաթնաշոռ, կարկանդակներ, շիլաներ, տարբեր մսային ապուրներ, և «Վոգուլներ (մանսիներ)» ցուցադրությունը, որը պատմում է հյուսիսային այդ ժողովրդի մասին։ Թանգարանի տարածքում պարբերաբար անցկացվում են որոնողական խաղեր (քվեստներ) և էքսկուրսիաներ ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ դպրոցականների և մանկապարտեզների սաների համար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Елизарова Н. (2016-03-30)։ «Низкорослые манси, самовар на мотоцикле и стул Распутина»։ Uralweb.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-14-ին։ Վերցված է 2018-04-19 
  2. Костицина Т. (2017-01-25)։ «Новости Ирбита: уникальную коллекцию разбила в щепки рухнувшая крыша»։ Сетевое издание YSTAV.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-14-ին։ Վերցված է 2018-04-19 
  3. Воронина Ю. (2011-11-28)։ «Уникальную коллекцию самоваров собрал житель Ирбита»։ Телеканал «Областное телевидение» 

ՀղումներԽմբագրել