Իրա Հարությունյան
հայ դերասան
Իրա Էդուարդի Հարությունյան (Իրինա Հարությունյան, հունվարի 1, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2008)։
Իրա Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1976 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | Քրիստոնյա |
Այլ անուն(ներ) | Իրինա |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2006 թվականից |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի վաստակավոր արտիստ |
ԿինոՊոիսկ | ID 2869027 |
ԿենսագրությունԽմբագրել
Իրա Հարությունյանը ծնվել է 1976 թվականին, Երևանում: 1998 թվականին ավարտել է Տամբովի Դերժավինի անվան պետական համալսարանի ռեժիսուրայի և դերասանական արվեստի ֆակուլտետը: 1998-2013 թվականներին եղել է Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի[1]:
Դերերը թատրոնումԽմբագրել
- իշխանուհի Աննա՝ Լ. Շանթի «Ինկած բերդի իշխանուհին»
- միսսիս Պրենտիս՝ Ջ. Օրթոնի «Ինչ տեսավ սեղանապետը»
- Սալոմե՝ Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Աստին՝ Ի. Գրերորի «Արտաքսերքսի գործողություն»
- Մամաևա՝ Ա. Օստրովսկու «На всякого мудреца довольно простоты»
- Խանումա՝ Ա. Ցագարելիի «Խանումա»
- Աննա Անդրեևնա՝ Ն. Գոգոլու «Ռևիզոր»
- կայսրուհի Թեոֆանա՝ Լ. Շանթի «Կեսար»
- մադամ Նունուֆար՝ Վ. Սթեփանյանի «Տերն ու ծառան»
- Դաշա՝ Յու. Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը»
- Մագդալինա՝ Ա. Շիրվանզադեի «Ես կամուսնանամ ամերիկուհու հետ» («Մորգանի խնամին»)
- Աննա Ֆալիկովա՝ Յու. Պոլյակովի «Դասընկերներ»
- Տատյանա՝ Ա. Մարդանի «Վարկաբեկություն առանց ընդմիջումի»
- գնդապետուհի Սելյոդկինա, Դունյաշա՝ Ա. Չեխովի «Օ մադամ, օ մեսյե»[2]
Դերերը կինոյումԽմբագրել
- «Մեր բակը 3», 2006
- «Կյանքի գինը», 2011
- «Դժվար ապրուստ», 2001-2013
- «Հարազատ թշնամի», 2013-2015
- «Քավարան», 2017
- «Նռան հատիկ», 2017-2019
- «Շիրազի Վարդը», 2020
Պարգևներ և կոչումներԽմբագրել
- ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակի՝ որպես լավագույն կանացի դերակատար, 2000
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2008)[3]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «AV Production - Իռա Հարությունյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-01-01
- ↑ «Կ.Ստանիսլավսկու անվան թատրոն»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է 2012-09-01
- ↑ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին
ՀղումներԽմբագրել
- Իրա Հարությունյանը Кино-Театр.ru կայքում
- [1] Archived 2012-10-22 at the Wayback Machine. Իրա Հարությունյանը Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի նախկին դերասանուհի։