Իրավունք (թերթ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իրավունք (այլ կիրառումներ)
«Իրավունք», քաղաքական եռօրյա թերթ։ Լույս է տեսել 1885 թվականին, Վառնայում՝ հայերեն, ֆրանսերեն։ Խմբագիր՝ Հ. Մավի (Հակոբ Մավիյան)։ Կոչ է արել հայերին ինքնապաշտպանության, որպես ազատագրության ուղի մատնանշել Բուլղարիայի օրինակը։ Պաշտպանել է հայերի իրավունքները Թուրքիայում, քննադատել օտարերկրյա դիվանագիտության մոտեցումը Հայկական հարցի նկատմամբ։ Լայն տեղ է հատկացրել միջազգային քաղաքական անցուդարձին։ Նյութեր է արտատպել ժամանակի հայ մամուլի էջերից[1][2]։
Իրավունք | |
---|---|
Տեսակ | թերթ և հանդես |
Լեզու | հայերեն, ֆրանսերեն |
Հաճախականություն | 3 օր |
1896-1911 թվականներին լույս էր տեսնում որպես եռօրյա թերթ, ապա՝ շաբաթաթերթ Վառնայում։ Խմբագիր՝ Հ.Գուրպեթյան։ Պայքարել է հանուն հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, հայ ազատագրական շարժումների միավորման, ներկայացրել եվրոպական դիվանագիտության և մամուլի դիրքորոշումները Հայկական հարցի վերաբերյալ, քննադատաել նրանց շահադիտական մոտեցումները, հարցի լուծման ուղի է համարել ռուսական կողմնորոշումը։ Անդրադարձել է Կ.Պոլսի հայկական մամուլին, Բուլղարիայի և Ռումինիայի հայ համայնքների պաամությանը։
Դառնալով շաբաթաթերթ՝ լայն տեղ է հատկացրել թատերական կյանքին։ Գրական բաժնում հոդվածներ է տպագրել «Հայը բուլղարական գրականության մեջ» թեմայով, ներկայացրել հայ և բուլղար հեղինակների երկեր։ Ունեցել է հայատառ թուրքերենով քաղաքական լուրերի բաժին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԻՐԱՒՈՒՆՔ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 456)։ |