Բացել գլխավոր ցանկը

Արցախի Սահմանադրությունը ընդունվել է 2006 թվականի 10-ին՝ համաժողովրդական հանրաքվեով (մասնակցել է գրանցված քաղաքացիների 87%-ը, Սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկածների 99,58%-ը)։

Aquote1.png Մենք՝ Արցախի ժողովուրդը, հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրի սկզբոմքներին, վերակերտելով Արցախում ազգային պետականության պատմական ավանդույթները, գիտակցելով պատմական Հայրենիքի ճակատագրի համար սեփական պատասխանատվությունը ներկա և ապագա սերունդների առջև, իրականացնելով մեր ինքնիշխան իրավունքը, ընդունում և հռչակում ենք սույն Սահմանադրությունը։
- Սահմանադրության նախաբան
Aquote2.png
Արցախի զինանշան
Արցախի դրոշ

Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ Սահմանադրության օրն է՝ ոչ աշխատանքային օր։

ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրվել է հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։

ԼՂՀ Սահմանադրությունը կազմված է նախաբանից, 12 գլխից և 142 հոդվածից։

Բովանդակություն

ԿառուցվածքԽմբագրել

ՆախաբանԽմբագրել

Նախաբանում նշվում է, որ Արցախի ժողովուրդը, իրագործելով հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու ստեղծագործելու իր նախնիների երազանքը և ժողովրդի բնական իրավունքը, դրսևորելով անսասան կամք՝ զարգացնելու և պաշտպանելու ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված ԼՂՀ-ն, հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրի սկզբունքներին, ընդունում ու հռչակում է ԼՂՀ Սահմանադրությունը։

Առաջին գլուխԽմբագրել

Առաջին գլխում (հոդվածներ 1-16) ամրագրված են պետության սահմանադրական կարգի հիմունքները։ Առաջին հոդվածում ԼՂՀ-ն հռչակված է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, որը ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես անօտարելի և բարձրագույն արժեքներ, ազատության, արդարության ու խաղաղության հիմք։

Երկրորդ գլուխԽմբագրել

Երկրորդ գլխում (հոդվածներ 17-60) ամրագրված են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքները, ազատություններն ու պարտականությունները։

Երրորդ գլուխԽմբագրել

Երրորդ գլխում (հոդվածներ 61-75) ամրագրված են ԼՂՀ նախագահի լիազորությունները, նրա ընտրության ու պաշտոնանկության կարգը և այլն։

Չորրորդ գլուխԽմբագրել

Չորրորդ գլխում (հոդվածներ 76-98) ամրագրված են ԼՂՀ օրենսդիր և այլներկայացուցչական մարմնի՝ Ազգային Ժողովի լիազորությունները, ձևավորման կարգը, պատգամավորի կարգավիճակը և այլն։

Հինգերորդ գլուխԽմբագրել

Հինգերորդ գլխում (հոդվածներ 99-107) ամրագրված են ԼՂՀ Կառավարության հզորությունները, վարչապետի նշանակման ու Կառավարության կազմավորման կարգը և այլն։

Վեցերորդ գլուխԽմբագրել

Վեցերորդ գլխում (հոդվածներ 108-116) սահմանված են դատական համակարգի կառուցվածքը, դատավորի իրավական կարգավիճակը, արդարադատության խորհրդի կազմը, լիազորությունները և այլն։

Յոթերորդ գլուխԽմբագրել

Յոթերորդ գլխում (հոդվածներ 117-118) սահմանված են դատախազության գործունեության հիմնական ուղղությունները, գլխավոր դատախազի նշանակման և պաշտոնանկության կարգը։

Ութերորդ գլուխԽմբագրել

Ութերորդ գլխում (հոդվածներ 119- 120) սահմանված են ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի նշանակման և պաշտոնից ազատման կարգը, նրա իրավական կարգավիճակը։

Իններորդ գլուխԽմբագրել

Իններորդ գլխում (հոդվածներ 121-122) սահմանված են ԼՂՀ ՎՊ-ի գործունեության հիմնական ուղղությունները, նրա նախագահի նշանակման և պաշտոնից ազատման կարգը։

Տասներորդ գլուխԽմբագրել

Տասներորդ գլխում (հոդվածներ 123-132) սահմանված են համայնքների իրավական կարգավիճակը, համայնքներում տեղական ինքնակառավարման ֆինանսական հիմքերը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգը, լիազորությունները և այլն։

Տասնմեկերորդ գլուխԽմբագրել

Տասնմեկերորդ գլխում (հոդվածներ 133-136) սահմանված է Սահմանդրության ընդունման, գործող Սահմանադրության փոփոխման ու հանրաքվեի անցկացման կարգը և այլն։

Տասներկուերորդ գլուխԽմբագրել

Տասներկուերորդ գլխում (հոդվածներ 137-142) սահմանված են եզրափակիչ և անցումային դրույթներ՝ պետական մարմինների ձևավորման ու գործառնության կարգը, նախկին օրենսդրության գործողության շրջանակները անցումային փուլում։ 142- րդ հոդվածով սահմանված է, որ մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի ԼՂՀ իրավազորության ներքո է։ ԼՂՀ ներկայիս տարածքում Սահմանադրության նախատիպ եղել է դեռևս V դարում Արցախի և Ուտիքի Վաչագան Գ Բարեպաշտթագավորի օրոք մշակվել են երկրի ներքին կարգ ու կանոնն ապահովող օրենքներ։ ժամանակի նշանավոր մատենագիրների (Մատթե, Աբրահամ Մամիկոնյան, Պետրոս Սյունեցի) աջակցությամբ, եկեղեցական կանոնների և պետության կազմակերպման մասին պահպանված մատենագրական նյութերի հիման վրա Վաչագան Գ-ի կազմած «Սահմանադրութիւն կանոնականը» (ընդգրկել է հասսրակակն-տնտեսական կյանքը կարգավորող 22 կանոն) հաստատվել է Աղվենի եկեղեցական ժողովում (V դարի վերջ)։

Խորհրդային իշխանության օրոք ԼՂԻՄ-իտարածքում գործել է Ադրբեջանական ԽՍՀ Սահմանադրությունը։

Սահմանադրական բարեփոխումներ (2017)Խմբագրել

ԼՂՀ 2006 թվականի դեկտեմբերի 10-ի Սահմանադրությունը կարևոր դեր խաղաց ինքնորոշված Արցախի պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում: Գործող Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը և նպաստել սահմանադրաիրավական մի շարք ինստիտուտների ու Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության՝  ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կայացմանը:

Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում առաջացել է սահմանադրական նոր­մերի իրավակարգավորումների հետագա բարելավման կարիք, ինչի կապակցությամբ հանրությանը ներկայացվեց Սահմանադրության նոր նախագիծ[1]: Ըստ այդմ 2017 թվականի փետրվարի 20-ին հանրաքվե կանցկացվի, որի արդյունքներից էլ կախված կլինի նոր Սահմանադրության հետագա ճակատագիրը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  

ԾանոթագրություններԽմբագրել