Բացել գլխավոր ցանկը

Մեծ Բրիտանիայի Սահմանադրություն

Մեծ Բրիտանիայի Սահմանադրություն, չկոդիֆիկացված սահմանադրություն, որը բաղկացած է օրենքներից, նախադեպերից և Բրիտանիայի սահմանդրության ավանդույթներից, որոնք սահմանում են սահմանադրության ձևավորման կարգը և պետական մարմինների լիազորությունները, պետական մարմինների միջև եղած հարաբերությունների սկզբունքները, ինչպես նաև քաղաքացիների համար[1]։

ՊատմությունԽմբագրել

Անգլիկան հեղափոխության ընթացքում ստեղծվել էին մի շարք նախագծեր, որոնք պետք է հիմք դառնային սահմանադրության ստեղծման համար։ Առաջին հերթին դա Ժողովրդական համաձայնությունը պետք է լիներ, քաղաքացիական իրավունքերը ամրապնդող Լեվելլերների մանիֆեստների շարքը, այդ թվում նաև համընդհանուր ընտրական իրավունքը և Հենրի Այրտոնի առաջարկությունը։ Այս երկու նախագծերը քննարկվեցին Պատնեական կոնֆերանցիայի ժամանակ՝ 1647 թվականի հոկտեմբերին, սակայն քննարկումները դադարեցվել են թագավորի բացակայության պատճառով։ 1657 թվականի հունիսի 26-ին ընդունվեց նոր սահմանադրություն։

Սահմանադրության նկարագրությունԽմբագրել

Բրիտանիայի սահմանադրությանը բնորոշ տարբերակիչներից է նրա չկոդիֆիկացված լինելը, այսինքն չկա որևէ փաստաթուղթ, որը կարելի է անվանել երկրի հիմնական օրենքը։ Ավելին ՝ չկա նույնիսկ փաստաթղթերի հստակ ցանկ, որը կապված կլինի Սահմանադրության հետ։

Դա պայմանավորված է հատուկ (Եվրոպական այլ երկրների համեմատ)  բնույթի բրիտանական իրավունքներով, որը վերաբերում է անգլո-սաքսոնական համակարգին, հիմնական առանձնահատոկւթյուններից է նաև այն, որ այն օգտագործվում է որպես դատական իրավունքի նախադեպ, ինչպես նաև նրանց անհատական զարգացման ուղին։

Առանձնանում են Սահմանադրության երեք բաղադրիչներ, կարգավիճակային իրավունք (Statute Law), ընդհանուր իրավունք  (Common Law) և սահմանադրական համաձայնագիր (Constitutional conventions),  որոնք համապատասխանում են  իրավունքի հետևյալ աղբյուրներին, կարգավիճակային, դատական նախադեպ և սահմանադրական համաձայնագիր։

Բրիտանիայի Սահմանադրական իրավունքում բացակայում է տարբերությունը «սահամնադրական» և «ընթացիկ» օրենքների միջև, որոնք սահմանում են ընդհանուր  կարգ և օրենքների փոփոխություն, որը նաև սահմանում է հիմնական օրենքի «ճկուն» բնույթը։ Ընդ որում, իրավունքների կայունությունը սահմանվում է սովորույթներով։

Մեծ Բրիտանիայի Սահմանադրությունը ի տարբերություն շատ այլ  սահմանադրական փաստաթղթերի, այն ծառայում  է ողջ Միացյալ Թագավորության (Անգլիա, Ուելս, Շոտլանդիա և Հյուսիսային Իռլանդիա) համար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Конституция Великобритании»։ www.2uk.ru։ Վերցված է 2018-02-18 

Արտաքին հղումներԽմբագրել