Իրակլի Ղարիբաշվիլի (վրաց.՝ ირაკლი ტარიელის ძე ღარიბაშვილი, հունիսի 28, 1982(1982-06-28)[2][3], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի քաղաքական և պետական գործիչ։ Ծնվել է 1982 թվականի հունիսի 28-ին Վրաստանի Սովետական Սոցիալիստական հանրապետության Թբիլիսի քաղաքում։ Վրաստանի նախկին վարչապետ։ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին հրաժարական է տվել իր պաշտոնից՝ արտասանելով հետևյալ խոսքերը․ «Այսօր ես որոշում եմ ընդունել հրաժարական տալու իմ պաշտոնից, բայց ես մնում եմ Վրաստանի մարտիկներից մեկը»։

Իրակլի Ղարիբաշվիլի
Դրոշ
Դրոշ
Վրաստանի վարչապետ
Դրոշ
Դրոշ
 
Կուսակցություն՝ Վրացական երազանք
Կրթություն՝ Թբիլիսիի պետական համալսարան և Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարար, ձեռնարկատեր և պետական ծառայող
Ազգություն վրացի
Դավանանք քրիստոնեություն, ուղղափառ
Ծննդյան օր հունիսի 28, 1982 (42 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Թբիլիսի
Քաղաքացիություն  Վրաստան
Ամուսին Նանո Տամազաշվիլի
Զավակներ Նիկոլոզ, Անդրեի
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Կրթություն

խմբագրել

Դպրոցական տարիներին նա զբաղվել է պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտով։ 1998-2002 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանում։ 2004 թվականին ավարտել է Փարիզի (Ֆրանսիա) Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Ընտանիք

խմբագրել
 
Ilham Aliyev and Prime Minister of Georgia Iraкli Garibashvili held one-on-one meeting

Իրակլի Ղարիբաշվիլին ամուսնացած է Նունո Տամազաշվիլիի հետ (ծնված 1983 թվականին) և ունի երկու որդի։ Մեծ որդին Նիկոլազ Տավազաշվիլին է (ծնված 2005 թվականին), իսկ կրտսերը Անդրեին է (ծնված 2010 թվականին)։ Հայրը Թամազ Տամազաշվիլին է՝ նախկին ոստիկան-գեներալ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել