Իտիկավա, ճապոնական կաբուկի թատրոնի հին դերասանական դինաստիա։ Նշանավոր ճյուղերից են Իտիկավաի Դանձյուրո (11 սերունդ), Իտիկավա Սադանձի (3 սերունդ), Իտիկավա էննոսկե, որոնց ականավոր ներկայացուցիչներից են՝ Իտիկավա Դանձյուրո I (1660-1704 թթ.), 1673 թվականին ստեղծել է նոր գրիմ, որը արագոտոյի՝ զինվոր-հերոսների դերերի համար դարձել է ավանդական։ Իտիկավա Դանձյուրո 9 (1838-1903 թթ.), 1887 թվականին ղեկավարել է «Կաբուկիձա» թատրոնի խումբը։ Կատարել է բազմաբնույթ դերեր (հերոսների, չարագործների, կանանց)։ Իտիկավա Դանձյուրո 11 (1909-1965 թթ.), կաբուկի թատրոնի հանրաճանաչ դերասան։ Խաղացել է ռոմանտիկական և հերոսական դերեր (տատիյակու ամպլուա)։

Իտիկավա Սադանձի II (1880-1940 թթ.), նպաստել է ժամանակակից դրամայի՝ սինգեկիի հաստատմանը ճապոնական բեմում, ձգտել է բարեփոխել կաբուկի արվեստը։ 1928 թվականին ղեկավարել է Մոսկվա հյուրախաղերի եկած թատերախումբը։ Իտիկավա էննոսկե 2 (1888-1963 թթ.), 1919 թվականին մեկնել է արտասահման, ծանոթացել Եվրոպայի և Ամերիկայի թատերարվեստին։ 1944 թվականից ղեկավարել է կաբուկի թատրոնի չորս խոշոր թատերախմբերից մեկը։ 1955 թվականից Ճապոնիայի Արվեստի ակադեմիայի անդամ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 441