Իվան Պոլզունով
Իվան Իվանովիչ Պոլզունով (ռուս.՝ Иван Иванович Ползунов, մարտի 14, 1728, Եկատերինբուրգ - մայիսի 27, 1766, Բառնաուլ), ռուս ջերմատեխնիկ, ջերմային շարժիչի գյուտարարներից, Ռուսաստանում առաջին շոգեուժային տեղակայանքի ստեղծողը։
Իվան Պոլզունով Иван Ползунов | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1728 Եկատերինբուրգ |
Մահացել է | մայիսի 27, 1766 (38 տարեկան) Բառնաուլ բնական մահով |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գյուտարար |
Հաստատություն(ներ) | Barnaul Silver Smelting Works? |
Ալմա մատեր | Ekaterinburg plant? |
Ivan Polzunov Վիքիպահեստում |
1763 թվականին մշակել է 1,8 ձիաուժ (1․3 կվտ) հզորությամբ ունիվերսալ ջերմային շարժիչի, աշխարհում առաջին անընդհատ գործողության շոգեշարժիչի նախագիծը, 1765 թվականին գործարանային կարիքների համար կառուցել է այն ժամանակվա համար ռեկորդային 32 ձիաուժ (24 կվտ) հզորությամբ ջերմաուժային տեղակայանք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պոլզունով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 352)։ |