Իվան Կոստանդինի Շահումյան (հոկտեմբերի 15, 1910(1910-10-15) կամ 1913 - հոկտեմբերի 25, 1992(1992-10-25), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային զինվորական, փոխգնդապետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (հոկտեմբերի 30 1943 թ.

Իվան Շահումյան
հոկտեմբերի 15, 1910(1910-10-15) կամ 1913 - հոկտեմբերի 25, 1992(1992-10-25)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-գերմանական ռազմաճակատ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս,
, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան և «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան

Ծնվել է Պառավաթումբ գյուղում (այժմ՝ Արցախի հանրապետության Մարտունու շրջանում)։ Ավարտել է Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան (1941 թվական)։ 1941 թվականի սեպտեմբերից՝ Ելնյայի, ապա՝ Վոլոկոլամսկի համար մղված մարտերում Մոսկվայի աշխարհազորային դիվիզիայի շարքերում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է 69-րդ հրաձգային դիվիզիայի 120-րդ գնդի կազմում, որպես քիմպաշտպանության ջոկի հրամանատար, 1943 թվականի հոկտեմբերի 15-ին Գոմելի մարզի Լոևի շրջանում Դնեպրը գետանցելու, աջ ափին ծխաքողարկում ստեղծելու և գնդի առաջխաղացումն ապահովելու համար։ Աչքի է ընկել նաև Ռումինիայի գրավման և Ֆաշիստական Գերմանիայի ջախջախման մարտերում։

Պատերազմից հետո զորացրվել է, աշխատանքի անցել Մոսկվայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 430 CC BY-SA icon 80x15.png