Իվան Ալբերտովիչ Դանիլյանց (ռուս.՝ Иван Альбертович Данильянц, գերմ.՝ Ivan Daniliants, ռումիներեն՝ Ivan Danilianţ, փետրվարի 20, 1953(1953-02-20), Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, ավստրիացի[1] և մոլդովացի մարզիչ։

Իվան Դանիլյանց
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ,  Ավստրիա և  Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 20, 1953(1953-02-20) (71 տարեկան)
Ծննդավայր Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1971—1976 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ստրոիտել 106 (0)
1977—1981 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նիստրու 133 (2)
Ազգային հավաքական
1979 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Молдавская ССР 2 (0)
Մարզչական կարիերա
1984—1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զարյա (Բելցի)
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նիստրու ֆունկցիոներ
1987—1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տիրաս
1991—1994 Ավստրիա Կլագենֆուրտ (եր.) մարզիչ
1998—1999 Մոլդովա Մոլդովա
1999 Ավստրիա Կերնտեն մարզ․ տն․
2000 Մոլդովա Շերիֆ
2001—2006 Ավստրիա ԿԱՍ մարզ․ տն․
2009—2013 Ռուսաստան Ռուբին մարզ․ տն․
2015—2016 Ռուսաստան Ռոստով մարզիչ
2016—2017 Ռուսաստան Ռոստով
2017 Ռուսաստան Ռուբին մարզիչ
2017— Ռուսաստան Ռուբին ակադեմ․ տն․
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

1970-1974 թվականներին սովորել է Թուրքմենստանի պետական համալսարանի ֆիզդաստիարակության ֆակուլտետում։ Խաղային կարիերայի տարիներին եղել է պաշտպան։ Սկսել է խաղալ 1971 թվականին Աշխաբադի «Ստրոիտելում»։

1981-1983 թվականներին ստացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին կից մարզիչների բարձրագույն դպրոցի դիպլոմ։ 1993 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի մարզիչի «Ա» լիցենզիայի հաստատում։

1991-1994 թվականներին աշխատել է որպես «Կլագենֆուրտի» մանկապատանեկան թիմի մարզիչ (Ավստրիա), 1994-1997 թվականներին՝ Ավստրիայի Կարինտիայի հավաքականի մարզիչը մինչև 16 և մինչև 18 տարեկանների տարիքային թիմերում։

1998-1999 թվականներին եղել է Մոլդովայի հավաքականի գլխավոր մարզիչ։ 1999 թվականին կրկին Ավստրիայում եղել է «Կերնտեն» ակումբի սպորտային տնօրեն։

2000 թվականին եղել է «Շերիֆ» ակումբի գլխավոր մարզիչ (Տիրասպոլ)։ Սակայն թիմում երկար ժամանակ չի մնացել և կրկին մեկնել է Ավստրիա, որտեղ 2001-2006 թվականներին աշխատել է որպես ԿԱՍ ակումբի մարզական տնօրեն։

2001 թվականին ստացել է երեխաների և պատանիների մարզչի պետական դիպլոմ։ 2001 թվականից ֆուտբոլային ակումբների և ֆուտբոլի ֆեդերացիաների խորհրդատվությունների մասնավոր ընկերության ղեկավարն է` ուսումնամարզական գործընթացի և խաղի կառավարում, ֆուտբոլային ակումբների զարգացման հայեցակարգերի կազմում։ 2004 թվականին ստացել է ՈւԵՖԱ-ի «ՊՐՈ» արտոնագիրը գերազանցությամբ։ 2006-2009 թվականներին աշխատել է Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայում ՈՒԵՖԱ-ի ծրագրով մարզիչների կրթության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն։

2010 թվականին դարձել է «Ռուբին» ակումբի երիտասարդական ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար։ 2013 թվականի վերջին Կուրբան Բերդիևի՝ գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո նրա հետ հեռացել է ակումբից[2]։ 2015 թվականի հունվարին միացել է Կուրբան Բերդիևի մարզչական շտաբին, որը գլխավորել է «Ռոստով» ֆուտբոլային ակումբը[3]։

2016 թվականի սեպտեմբերի 9-ին պաշտոնապես նշանակվել է «Ռոստով» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում[4] Դմիտրի Կիրիչենկոյի՝ PRO լիցենզիա ստանալու ժամանակ[5]։ 2017 թվականի հունիսին Բերդիևի հետ «Ռոստովից» տեղափոխվել է «Ռուբին»։ 2017 թվականի սեպտեմբերին նշանակվել է երիտասարդական ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար[6]։

Մրցանակներ խմբագրել

Ռոստով
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1) – 2015/16

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Иван Данильянц: «Если в одном месте будет футбольный рай, а вокруг разруха, то пользы не будет никому»». Сайт болельщиков ФК «Рубин».
  2. «Иван Данильянц: «Я ухожу вместе с Бердыевым»». Бизнес Online.
  3. «Официальный сайт ФК «Ростов»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  4. «Иван Данильянц назначен главным тренером «Ростова»». Футбольный клуб «Ростов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  5. Владислав Гринчик. «Данильянц: «Буду главным тренером „Ростова", пока Кириченко не получит лицензию»». championat.com.
  6. «Иван Данильянц возглавил Академию «Рубина»». Футбольный клуб «Рубин». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Դանիլյանց» հոդվածին։