Իվան Անտոշին
Իվան Անտոշին (ռուս.՝ Иван Панфилович Антошин, 1895 - հունիսի 11, 1944, Մոսկվա, ԽՍՀՄ), Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի գեներալ-մայոր, Քաղաքացիական և Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։
Իվան Անտոշին | |
---|---|
1895 - հունիսի 11, 1944 | |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | օդագնացություն |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԻվան Անտոշինը ծնվել է 1895 թվականին։ Ծառայել է ցարական բանակում որպես օդաչու։ 1917 թվականին մտնում է Կարմիր գվարդիա։ 1918 թվականին Անտոշինը ծառայության է անցնում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, մասնակցում Քաղաքացիական պատերազմի մարտերին[1]։ 1924-1926 թվականներին Անտոշինը եղել է ՌՕՈՒ Հատուկ Կարմրադրոշ կործանիչ էսկադրիլիայի 3-րդ կործանիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատար[1]։ Նրա հրամանատարության ներքո այդ էսկադրիլիայում ծառայել է ապագա հռչակավոր օդաչու, Խորհրդային Միության հերոս Վալերի Չկալովը։ 1927-1928 թվականներին Անտոշինը ծառայել է Միջին Ասիայում։
1930-1935 թվականներին Անտոշինը եղել է Օդեսայի թռիչքային դպրոցի հրամանատարը, դասավանդել է Ռազմա-օդային ուժերի ակադեմիայում։ 1935-1938 թվականներին եղել է Պրիվոլժեի ռազմական օկրուգի Ռազմա-օդային ուժերի հրամանատարը։ 1938 թվականի փետրվարից Անտոշինը զբաղեցրել է Խարկովի ռազմական օկրուգի Ռազմա-օդային ուժերի հրամանատարի պաշտոնը, զուգահեռաբար եղել է 49-րդ ավիացիոն դիվիզիայի հրամանատարը։ Մասնակցել է լեհական արշավանքին։ 1940 թվականի հունիսի 4-ին Անտոշինին շնորհվել է ավիացիայի գեներալ-մայորի կոչում։
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Անտոշինը եղել է 22-րդ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, ապա հաջորդաբար Ուրալի, Վոլգայի, Ստալինգրադի և Արխանգելսկի ռազմական շրջանների հրամանատար[1]։
Մահ
խմբագրելՄահացել է ավիավթարից 1944 թվականի հունիսի 11-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի և «Պատվո նշան» մեդալով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Антошин Иван Панфилович» (ռուսերեն). [1]. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=