Իվան Ֆ. Ալեքսանդրովսկի (1817, Ելգավա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 12, 1894(1894-09-12)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս նկարիչ, ինժեներ, լուսանկարիչ և գյուտարար։

Իվան Ալեքսանդրովսկի
Դիմանկար
Ծնվել է1817
ԾննդավայրԵլգավա, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 12, 1894(1894-09-12)[1]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Լատվիա և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան
 Ivan Aleksandrovsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1835 թվականին հիմնական ուսումնարանն ավարտելուց հետո, նա տեղափոխվեց մայրաքաղաք և նրա ապագա կյանքը և գործունեությունը կապված է Պետերբուրգի հետ։

1857 թվականին Ի. Ալեքսանդրովսկին հերթական ակադեմիական ցուցահանդեսին չորս բնօրինակ ցուցադրեց.«Ճամբար Տուրգա-Լագ սարի վրա Չոխ ամրոցի պաշարում 1849 թվական», «Դաղստանի ամայացած Տաշկուտուր գյուղը», «Գյուղ Կարաբուրդակեն» և «Էլբրուս սարը Կիսլավոդսկ քաղաքի մոտ»։ Երիտասարդ նկարչի աշխատանքները աչքի ընկան և նրան շնորհեցին նկարչի կոչում (ոչ դասական)։ Ի. Ալեքսանդրովսկին դառնում է նկարչության և գծագրության ուսուցիչ՝ սկզբից մասնավոր դպրոցներում, գավառական ուսումնարաններում, իսկ այնուհետև՝ Պետերբուրգի գիմնազիաներից մեկում։

1850-ական թվականների սկզբին նա բացել է «քաղաք Ալեքսանդրովսկում սեփական լուսանկարչական հաստատություն» և նոր աշխատանքում հասել է մեծ հաջողությունների։ Ընթացքում այնքան ճանաչված է ադռնում Պետերբուրգում, որ նրան հրավիրում են արքունիք։ Ի. Ալեքսանդրովսկին նարում է արքային, նրա ընտանիքի անդամներին և մերձավորներին։ 1859 թվականին Ռուսաստանում դառնում է ռուս պալատական լուսանկարիչներից մեկը։

1852 թվականին նա առաջարկեց ապարատներ ստերեոլուսանկարներ ստանալու համար[2]։

1854 թվականին գեղանկարչության վարպետին Ի. Ալեքսանդրովսկուն առևտրական Դեպարտամենտի կողմից դուրս էր գրվել արտոնության՝ ապարատ, որը դուրս էր գրվել ստերեոսկոպի հաար երկու պատկերացումները միևնույն ժամանակ միևնույն մեքենայով։ Լուսանկարային ցուցահանդեսին Պետերբուրգում 1889 թվականին Ի. Ֆ. Ալեքսանդրովսկին ցուցադրել է Ռուսաստանում առաջին ստերեոսկոպի (ծավալադիտական) նկարներ, որոնք նա պատրաստել էր ապարատով 1852 թվականին։

Տորպեդի (ինքնաշարժ ջրական) ստեղծողը (1865 թվական) և առաջին հայրենական նավատորմում ստորջրյա նավի կառուցումը մեխանիկական շարժակով (կառուցված Բալթիկական գործարանում 1666 թվականին), որտեղ որպես բանվորական մարմին է ծառայել սեղմված օդը։

1866 թվականի սեպտեմբերին Կրոնշտադում ստորջրյա նավը այցելեց Ալեքսանդր II-ը։ Ցարին ուղեկցում էին իշխաններ ու ռուսական նավատորմի կողմից թագավորական շքախումբ։ Իջնելով նավը, ցարը մեծ հետաքրքրությամբ ծանոթանում էր նրա կառուցվածքին։ Գյուտարարը բացատրություններ էր տալիս։ Աննախադեպ խելացի էր մտածված, եզրափակեց ցարը և հույս հայտնեց, որ նավը կարելի է կատարելագործել։ Ա. Ֆ. Ալեքսանդրովսկու ստեղծագործությունները մեծ նշանակություն են ունեցել ոչ միայն հայրենական, այլև՝ համաշխարհային ստորշրջրյա նավաշինության զարգացման համար։

1877 թվականին գյուտարար Ի. Ալեքսանդրովսկին մշակեց ինքնավար ջրասուզական հանդերձանք սեղմված օդի վրա։ Նա փորձեց մարմնավորել այն, ինչպես մաքուր հետախուզական միջոց ստորջրյա պատերազմի համար. ստորջրյա քառանիվ սայլակառք (տարանտաս)։ Փոխադրելով իր հետևից սայլակը, բարձված գլանանոթներով սեղմված օդով և պայթուցիչով, կարողանում էին ջրի տակ մնալ համարյա 3 ժամ։ Սակայն հետագա ստեղծման հմտությունը և հաջող փորձարկումը տեղի չունեցավ։

Իր կյանքի վերջում օգտագործելով իր ամբողջ միջոցները գյուտերի վրա, նա ամբողջովին սնանկացավ։ Իր ուղերձը պետության կողմից մնում էր առանց պատասխանի։ Ծանր հիվանդացած Ալեքսանդրովսկուն տեղավորում են Պետերբուրգի ամենաաղքատ հիվանդանոցների մեկում։ 1894 թվականին 77 տարեկան հասակում բոլորից մոռացված և լքված Իվան Ալեքսանդրովսկին մահանում է։

Նա պարգևատրվել է 3-րդ աստիճանի Սուրբ Վլադիմիրի շքանշանով[3]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://allmines.net/catalog/russia/nii/alexandrovsky/ (ռուս.)
  2. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт. (стр. 455)
  3. Иван Александровский: гений, опередивший время

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Ալեքսանդրովսկի» հոդվածին։