Իվան Աբամելիք
Իվան Սիմեոնի Աբամելիք (հունվարի 7, 1768, Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն - օգոստոսի 23, 1828, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայ ազնվական Ռուսական կայսրությունում, ռուսական բանակի հրետանու գեներալ-մայոր (1817)։
Իվան Աբամելիք | |
---|---|
հունվարի 7, 1768 - օգոստոսի 23, 1828 (60 տարեկան) | |
Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Սմոլենկայի հայկական գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կոչում | գեներալ-մայոր |
Պաշտոն | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական պատերազմ (1812) |
Պարգևներ |
Դավիթ Աբամելիքի ավագ եղբայրը, Աբամելիքների ազնվական տոհմից։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1768 թվականի հունվարի 7-ին Թիֆլիսում։ Նապոլեոն Առաջինի դեմ մղվող հայրենական պատերազմում աչքի է ընկել Աուստերլիցի (1805, նոյեմբերի 20) և Բորոդինոյի (1812, օգոստոսի 26) ճակատամարտերում, մասնակցել ռուսական բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքին, մտել Փարիզ (1814, մարտի 18)։ Եղել է Կիևի, Սանկտ Պետերբուրգի զինանոցների պետ։ Բեռլինում սովորել է հրանոթաձուլություն, զգալի աշխատանք կատարել ռուսական հրետանու կատարելագործման ասպարեզում։ Մահացել է Սանկտ Պետերբուրգում, 1828 թվականի օգոստոսի 23-ին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 7.